«Հնչյունափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (39), ։ → ։ (14), ՝ → ՝ (11), → (63), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9),   → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Places of articulation.svg|մինի|աջից|Ձայների հնչյունափոխության տեղ]]
'''Հնչյունափոխություն''', լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.
*ա. երկու միանման [[վանկ]]երից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած-տավարած, հասարակակարգ-[[հասարակարգ]],
*բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկնում է՝ թշնամիական-թշնամական,
*գ. երկու [[ձայնավոր]] հանդիպելիս՝ վերածվում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է [[բաղաձայն]]ով՝ տարի-ական տարեկան, կատու-ի-կատվի,
*դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպելիս՝ վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)՝ սեպուհ -ական  -  սեպհական  -  սեփական, արտասունք-արտսունք-արցունք։
Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում։ Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածանել-սասանել և տատանել, վացուն-վաթսուն)։ Դիրքային հնչյունափոխությունը պայմանավորված է [[բառ]]ի կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիգբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.
# ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունական զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում, սուրսրել,
# հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր-ծանդր, քիթ-քինթ։ Նշենք, որ յուրահատուկ հնչյունափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը։