«Հիդրոգենացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (38), ՝ → ՝ (10), → (48), ), → ), (3), ( → ( (7), : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հիդրոգենացում''' (լատ. hidrogenium— ջրածին), հիդրում, [[քիմիա]]կան տարրերին և միացություններին [[ջրածին|ջրածնի]] միացման կատալիտիկ ռեակցիա։ Հակադարձ ռեակցիան՝ քիմիական միացություններից ջրածնի պոկումը, կոչվում է դեհիդրոգենացում։ Հիդրոգենացումն և դեհիդրոգենացումն օքսիդավերականգնման ռեակցիաներ են և միմյանց հետ կապված են շարժուն հավասարակշռությամբ, օրինակ, էթիլսպիրտի կատալիտիկ փոխարկումը քացախալդեհիդի՝ C<sub>2</sub>H<sub>5</sub>OH ↔CH<sub>3</sub>CHO + H<sub>2</sub>։ Ջերմաստիճանի բարձրացումը և ջրածնի [[ճնշում|ճնշման]] ցածրացումը նպաստում են քացախալդեհիդի, իսկ հակառակ դեպքում՝ էթիլսպիրտի առաջացմանը։ Որպես հիդրոգենացման [[կատալիզատոր]]ներ օգտագործում են [[մետաղ]]ներ (Fe, Pt, Ni, Co, Pd և այլն), [[օքսիդներ]] (NiO, Cr<sub>2</sub>0<sub>3</sub>, Pt0<sub>2</sub>, Mo0<sub>2</sub> և այլն), [[սուլֆիդներ]] (WS<sub>2</sub>, MoS<sub>2</sub> CrnSm և այլն)։ Հիդրոգենացման ժամանակ կատալիզատորի մակերևույթին ադսորբվում են ջրածինը և հիդրոգենացվող [[մոլեկուլ]]ները՝ առաջացնելով ակտիվ կոմպլեքս, որը հետագայում փոխարկվում է հիդրոգենացման վերջնանյութի։ Ըստ հիդրոգենացվող նյութերի և կատալիզատորների բնույթի, հիդրոգենացումը կարող է ընթանալ սենյակային կամ բարձր (մինչև 500°C) [[ջերմաստիճան]]ներում, նորմալ կամ մինչև 1000 մթն ճնշման տակ, ավտոկլավներում։ Տարբերում են հիդրոգենացման ռեակցիաների երեք խումբ. 1. ջրածնի միացումը [[քիմիական տարրեր]]ին կամ չհագեցած միացություններին՝ N<sub>2</sub>+3H<sub>2</sub>=2NH<sub>3</sub>, CH<sub>3</sub>-CH=CH<sub>2</sub>+H<sub>2</sub>—>CH<sub>3</sub>CH<sub>2</sub>CH<sub>3</sub>, 2. վերականգնում՝ ջրածնի միաժամանակյա միացումով՝ CO+3H<sub>2</sub>= CH<sub>4</sub>+H<sub>2</sub>O, 3. ջրածնի միացում՝ ֆունկցիոնալ խմբի միաժամանակյա պոկումով կամ ցիկլի բացումով։ Վերջին տիպի ռեակցիաները կոչվում են նաև հիդրոգենոլիզ։ Կատալիզատորների բնույթից և բաղադրությունից կախված միևնույն նյութի հիդրոգենացման ժամանակ կարելի է ստանալ տարբեր նյութեր, օրինակ, արդյունաբերության մեջ ածխածնի ենթօքսիդը (CO) ցինկքրոմային օքսիդների առկայությամբ, 300—400°C-ում և ջրածնի 20—30 Մն/մ<sup>2</sup> (200— 300 կգ/սմ<sup>2</sup>) ճնշման տակ հիդրոգենացնելիս առաջանում է մեթիլսպիրտ։ Նույն կատալիզատորի այլ բաղադրության դեպքում կարելի է [[սինթեզ]]ել բարձրամոլեկուլային [[սպիրտ]]ներ, տարբեր կատալիզատորների առկայությամբ՝ [[բենզին]], [[պինդ պարաֆիններ]], թթվածին պարունակող [[օրգանական միացություններ]]։ Հիդրոգենացման են ենթարկվում նաև ալդեհիդները, նիտրիլները և կրկնակի կապերով միացությունները։ Արդյունաբերության մեջ հիդրոգենացմամբ ստանում են մեթիլսպիրտ, ամոնիակ, [[կապրոն]]ի և նայլոնի արտադրության միջանկյալ նյութեր և այլն, հեղուկ [[ճարպեր]]ի հիդրոգենացմամբ՝ մարգարին։ Հիդրոգենացումը լայնորեն կիրառվում է միջանկյալ նյութերի ստացման համար, օրինակ, ֆենոլից ցիկլոհեքսանոլ, բենզոլից ցիկլոհեքսան, ադիպինաթթվի դինիտրիլից հեքսամեթիլենդիամին, անիլինից ցիկլոհեքսիլամին։{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քիմիական ռեակցիաներ]]