«Հիդրիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (27), ։ → ։ (22), ՝ → ՝ (9), → (56), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
==Իոնական (աղանման) Հիդրոիդներ==
Իոնական (աղանման) Հիդրոիդներ առաջացնում են ալկալիական և [[հողալկալիական մետաղներ]]ը։ Սպիտակ բյուրեղային, սովորական պայմաններում կայուն նյութեր են։ Տաքացնելիս առանց հալվելու քայքայվում են մետաղի և ջրածնի (բացի LiH-ից, հալվում է 680°C-ում)։ Ջրի հետ փոխազդելիս անջատում են [[ջրածին]]։ Ստացվում են 200 —600°C-ում մետաղները ջրածնի հետ փոխազդելով։ Իոնական կառուցվածք ունեն նաև կրկնակի Հիդրոիդները, օրինակ [[բորհիդրիդներ]]ը՝ MeBH<sub>4</sub>, և [[ալյումինհիդրիդներ]]ը՝ MeAlH<sub>4</sub>։ Իոնական Հիդրոիները [[վերականգնիչ]]ներ են, օգտագործվում են [[օրգանական սինթեզ]]ում։
 
==Մետաղական (մետաղակերպ) Հիդրոիդներ==
Մետաղական (մետաղակերպ) են անցումային մետաղների Հիդրոիդները։ Ըստ քիմիական կապի բնույթի, դրանք նման են մետաղներին , մեծ մասամբ, ունեն փոփոխական բաղադրություն։ Մետաղական Հիդրոիդները [[գորշ]] կամ [[սև]], փխրուն պինդ նյութեր են, ստացվում են բարձր ջերմաստիճաններում մանրացրած մետաղի վրա ջրածին ազդելով։ VI, VII և VIII խմբերի մետաղները (բացի պալադիումից) ջրածին կլանելիս չեն առաջացնում քիմիական որոշակի միացություններ։ I ն II խմբերի ան¬ ցումային, ինչպես նան III խմբի (Al-ի ենթախմբի) մետաղները ջրածնի հետ փոխազդելիս Հիդրոիդներ չեն առաջացնում։ Դրանց Հիդրոիդները ստացվում են, օրինակ, այդ [[մետաղ]]ների միացությունները եթերի միջավայրում [[լիթիումալյումին]]ի հիդրիդով՝ LiAlH<sub>4</sub> վերականգնելիս։ Տաքացնելիս հեշտությամբ քայքայվում են համապատասխան մետաղի և ջրածնի։ Անցումային մետաղների Հիդրոիդները կատալիզատորներ են քիմիական տարբեր ռեակցիաների համար։ Այդ մետաղների Հիդրոիդներ առաջացնելու հատկությունը օգտագործում են բարձրավակուումային տեխնիկայում՝ ջրածին կապելու համար։
==Կովալենտ Հիդրոիդներ==
 
Կովալենտ Հիդրոիդներ առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչպես նաև [[բոր]]ը։ Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ CH<sub>4</sub> սիլան՝ SiH<sub>4</sub>) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով Հիդրոիդներ, որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլաններ՝ SinH<sub>2</sub>n+2։ Բորի պարզագույն Հիդրոիդներ՝ BH<sub>3</sub>, գոյություն չունի, բորաջրածիններն ունեն բարդ կառուցվածք։ Կովալենտ Հիդրոիդներ ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղների ալյումինհիդրիդներով, բորհիդրիդներով վերականգնելիս և այլ եղանակներով։ Հիդրոիդների ջերմային քայքայումն օգտագործում են առանձնապես մաքուր [[տար]]րեր ստանալու համար։
{{ՀՍՀ}}