«Հեռուստատեսային կենտրոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (16), ՝ → ՝ , → (17), ), → ), , ( → ( (2), : → ։ (15) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Isotow TV-2-117A.jpg|մինի]]
[[Պատկեր:FEMA - 38040 - FEMA Public Information officer gives an interview to a TV reporter.jpg|մինի]]
'''Հեռուստատեսային կենտրոն''', հեռուստակենտրոն, տեխնիկական սարքավորումներով հագեցած կառույցների համալիր, ապահովում է հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը և ազդանշանների հաղորդումը եթեր։ Այն հեռուստատեսային ցանցի կարևոր օղակներից է։ Նրա [[տեխնիկա]]կան բազան ապարատաստուդիական համալիրն է, որի մեջ մտնում են՝ հեռուստատեսային ստուդիան ապարատային տեխնիկական հարմարանքներով ու կինոսարքերով, հեռուստատեսային գրանցման և վերարտադրման սարքերով (տեսամագնիտոֆոն), այլ հեռուստատեսային կենտրոններից ստացվող ծրագրերի միացումն ապահովող սարրքերը, ինչպես նաև տվյալ հեռուստատեսային կենտրոնի ծրագրերը մյուս կենտրոններին հաղորդող սարքավորումը։
 
== Կառուցվածք ==
* Կինոսարքավորումները նույնպես տեղադրվում են առանձին սենյակներում,
* Կինո-մագնիսագրման ժապավենները պահվում են հատուկ կահավորված պահեստներում։
* Արտաստուդիական հաղորդումները կազմակերպվում են շարժական կամ մշտական ([[թատրոն]]ում, [[կրկես]]ում, մարզադաշտում և այլն) հեռուստատեսային կայանների միջոցով, որտեղից ծրագրերը գերկարճ ալիքներով հաղորդվում են հեռուստատեսային կենտրոններին։
* Հաղորդիչ կայանը հեռուստատեսային կենտրոնի վերջին օղակն է և ապահովում է հեռուստատեսային պատկերի և ձայնի հաղորդումը եթեր։ Հաղորդումն իրագործվում է առանձին հեռուստատեսային և ձայնային հաղորդիչների ու հեոուստատեասյին անտենաների միջոցով։
{{ՀՍՀ}}
286 511

edits