«Հեծելազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (43), ՝ → ՝ (3), → (46), ( → ( (12), : → ։ (29) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հեծելազոր''', զորատեսակ։ [[Եգիպտոս]]ի, [[Հնդկաստան]]ի, [[Չինաստան]]ի, [[Միջագետք]]ի երկրների [[բանակ]]ներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև հեծելազորի երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր։ Հեծելազորը որպես զորատեսակ երևան Է եկել Ասորեստանում, Ուրարտուում և ստրկատիրական այլ պետություններում։ Մեր թվարկությունից առաջ VI դարում Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ Էր (ծանր և թեթև)։ Կանոնավոր հեծելազորի Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել Է մեր թվարկությունից առաջ IV դարում և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին, թեթև)։ Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված Էր հայկական հեծելազոր (տես Այրուձի)։ Հին հռոմեական բանակում հեծելազորը օժանդակ զորատեսակ Էր ղեգեոնի կազմում։ Արևմտյան Եվրոպայում ֆեոդ, զորքերի գլխավոր ռազմական, ուժը կազմել Է ասպետական հեծելազորը (ծանրազեն, զրահակիր)։ IX— X դարում Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանական դրուժինաները կազմված Էին հեծելազորից։ Իր բարձր մարտունակությամբ [[XIII— XIV դար]]ում աչքի Է ընկել թաթար-մոնղոլական թեթև հեծելազորը։ [[XIV դար]]ում հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր հեծելազորը կորցրել Է իր նշանակությունը։ [[XVI դար]]ում սկսած մեծ դեր Է խաղացել թեթև հեծելազորը, որը զինված Էր հրազենով։ XVI դարում վերջից ռուսական, բանակում կարևոր էր կազակական հեծելազորը։ [[Պետրոս I]]-ի օրոք ստեղծվեց կանոնավոր հեծելազոր։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանսիական հեծելազորը, որը, սակայն, 1812-ի Հայրենական պա¬տերազմում զիջեց ռուսական հեծելազորին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914—18) սկզբին պատերազմող կողմերի բանակներում հեծելազորի կազմում էր 8—10%։ Ռազմական, տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սակավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում հեծելազորները կրճատվեց, իսկ 1930-ական թվականների վերջին կապիտալիստական խոշոր պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց։ Մինչև 1939—45-ի երկրորդ համաշխարհային պատերազմը հեծելազորը պահպանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա և այլն)։ Սովետական հեծելազորը կազմավորվել է 1918-ին, կարմիր բանակի ձևավորման հետ։
[[File:8e hussards 1804(fr).jpg|thumb|Նապոլյոնի գուսարը]]
Նրա ստեղծման գործում կարևոր փուլ էր Առաջին և Երկրորդ հեծյալ բանակների կազմավորումը (1919—20)։ Օտարերկրյա ռազմական, ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի տարիներին (1918—20) հեծյալ միավորումները մեծ դեր խաղացին [[Դենիկին]]ի, [[Կոլչակ]]ի, [[Վրանգել]]ի և սպիտակ լեհերի զորքերի ջախջախման գործում։ Քաղաքացիական պատերազմից հետո սովետական հեծելազորը մասնակցեց բասմաչության վերացմանը Միջին Ասիայում, բանդիտական խմբերի ոչնչացմանը [[Ուկրաինա]]յում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Սոցիալիստական շինարարության տարիներին հեծելազորը համալրվեց մարտական նոր տեխնիկայով՝ ընդունելով կազմակերպական նոր ձևեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմական, գործողությունների փորձը, տանկային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին հեծելազորի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը 32-ից (1939)՝ 13 (1941)։ Հեծելազորը աչքի ընկավ Հայրենական մեծ պատերազմի (1941—45) բոլոր օպերացիաներում, միաժամանակ դրսևորվեցին նաև նրա թերությունները։ Ետպատերազմյան առաջին տարիներին սովետական բանակում հեծելազորի քանակը խիստ կրճատվեց, իսկ 1950-ական թվականների կեսին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և բանակի լիակատար մոտորավորման կապակցությամբ հեծելազորի որպես զորատեսակ վերացավ։ [[Սովետական հեծելազ]]որի կազմավորման և զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ս. Բուդյոննին, Ն. Կաշիրինը, Դայը, Վ. Պրիմակովը, [[0. Գորոդովիկով]]ը, [[Ֆ. Միրոնովը]]։ [[Հայրենական մեծ պատերազ]]մի ժամանակ աչքի ընկան [[Պ. Բելով]]ի, Լ. Դովատորի, Ն. Օսլիկովսկու, Տ. Շուպկինի, Վ. Օբուխովի, Ն, Կիրիչենկոյի և ուրիշների ղեկավարած հեծյալ միավորումները։ Բոլոր հեծյալ կորպուսներն արժանացան գվարդիական, իսկ շատ հեծելազորայիններ՝ Սովետական Միության [[հերոս]]ի կոչման։
{{ՀՍՀ}}