«Հեթում Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (7), ։ → ։ (14), ՝ → ՝ (6), → (26), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Hetum B.jpg|մինի|աջից|Հեթում Բ թագավորի ճաշոցը]]
'''Հեթում Բ''' (ծն. Թ. անհայտ-[[1307]]), Հայոց թագավոր [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկիա]]յում, [[1289]]– ից։ [[Հեթումյաններ]]ի արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ [[Լևոն Գ]]–ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար [[Եգիպտոս]]ի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին [[Կիլիկյան Հայաստան]]ի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և [[1292]]– ին պաշարել ու գրավել է կաթողանիստ [[Հռոմկլա]] քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ [[1294]]– ին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր [[Թորոս]]ին, մտել է վանք։ Հայ ավագանու պահանջով [[1295]]– ից կրկին գահակալելով՝ Հեթումը փորձել է վերանորոգել դաշինքը մոնղոլների և [[Բյուզանդիա]]յի հետ։ Դժգոհելով Հեթումի քաղաքականությունից, 1296–ին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հեթումին բանտարկել [[Բարձրբերդ]]ում։ 1298–ին [[Սմբատ]]ից գահը խլել է մյուս եղբայրը՝ [[Կոստանդին Բ|Կոստանդին]]ը։ Օգտվելով [[Կիլիկյան Հայաստան]]ում տիրող գահակալական կռիվներից, 1298–ի գարնանը [[Եգիպտոս]]ի սուլթանության ու հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հարավ–արևելյան շրջանները՝ մի շարք բերդաքաղաքներով։ [[1299]]– ին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հեթումին։ Նույն թվականին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները։ [[1301]]– ին Հեթումը Հայոց թագավոր օծելով մանկահասակ եղբորորդուն՝ [[Լևոն Դ]]–ին, դարձավ նրա խնամակալը։ [[1307]]–ին թաթար զորավար Փիլարղուն Հեթումին և [[Լևոն Դ]]– ին բանակցության պատրվակով հրավիրելով [[Անարզաբա]]՝ կոտորեց նրանց։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Բ» էջից