«Հարմարվողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (40), ։ → ։ (22), ՝ → ՝ (8), → (64), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հարմարվողականություն''' (նաև՝ '''ադապտացիա''' ուշ լատիներենի "adaptatio"` «հարմարվել, հարմարեցնել», {{lang-lat|adapto}}` «հարմարեցնում եմ» բառից), միջավայրի պայմաններին օրգանիզմների (անհատների, պո պուլյացիաների ու տեսակների) և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու պրոցես։
 
Յուրաքանչյուր հարմարվողականություն հարմարվողական պրոցեսի (ադապտացիոգենեզի) կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում (բիոտոպ) և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին (բիոցենոզ)։ Հարմարվողականության երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց։ XVIII դ. դեիստները հարմարվողականությունը համարում էին նախասկզբնական նպատակահարմարության առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը։ Այս տեսակետը XIX դ. 2-րդ կեսին հերքվեց [[Չարլզ Դարվին]]ի [[Դարվինիզմ|էվոլյուցիոն ուսմունք]]ով։
 
Կենսաբանության մեջ հարմարվողականությունն առաջանում և զարգանում է 3 գործոնների՝ ժառանգականության, փոփոխականության և ընտրության (բնական և արհեստական) ազդեցությամբ։ Պատմա-էվոլյուցիոն տեսանկյունից հարմարվողականություն են համարվում նաև օրգանիզմի ոչ-ժառանգական հարմարվողական ռեակցիաները գոյության պայմանների փոփոխության հանդեպ (ֆիզիոլոգիական հարմարվողականություն, ակոմոդացիա)։ Առավել ցայտուն է արտահայտված կենդանիների և բույսերի ձևաբանա-ֆիզիոլոգիական կառուցվածքի և հարմարվողական ռեակցիաների դինամիկ համապատասխանությունը տվյալ միջավայրին բնորոշ պայմաններին։ Օրինակ՝ առանձին կենդանիների բերանային ապարատը հարմարված է սննդի որոշակի տեսակին, որոշ միջատներինը՝ ծաղկահյութը և արյունը ծծելուն, դելֆինների տորպեդաձև մարմինը և մաշկի ու ենթամաշկային բջջանքի կազմությունը՝ ջրում նրանց արագ սահելուն, մեծ թվով բույսերի ծաղիկներ՝ որոշակի միջատների և թռչունների միջոցով կատարվող փոշոտմանը և այլն։
 
Հարմարվողականության բնորոշ արտահայտություն են նաև բույսերի արմատային համակարգի, ցողունի, տերևների և հատկապես բազմացման օրգանների կազմությունն ու ձևը։ Հարմարվողականության հիման վրա յուրաքանչյուր խմբի օրգանիզմներ կարելի է դասակարգել ըստ ապրելավայրի (խտոնոբիոնտներ, հիդրոբիոնաներ, ավիաբիոնաներ և այլն), սնման (հատիկակերներ, խոաակերներ, գիշատիչներ և այլն) և շարժման (թռչող, վազող, սողացող և այլն) ձևերի։ Միջավայրի պայմանների փոփոխության հետևանքով հարմարվողականությունը որպես այդպիսին կարող է կորցնել իր նշանակությունը, և նման դեպքերում ցայտուն արտահայտվում է նրա հարաբերական բնույթը։ Այսպես, փափուկ կերով սնվող նապաստակի կտրիչները չափից ավելի են երկարում, կամ ժամանակից շուտ եկած ձյան վրա իսկույն նկատվում են կաքավները, որոնք չեն հասցրել փետրափոխվել։
 
Պատմա-էվոլյուցիոն հարմարվողականության աղբյուր են ժառանգականորեն պայմանավորված կամ գենետիկական փոփոխությունները՝ [[մուտացիա]]ները, որոնք բազմազան են ժառանգականության նյութական հիմքը կազմող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի ([[ԴՆԹ]]) փոփոխման հսկայական հնարավորությունների շնորհիվ։ Սակայն սերունդներում նույնիսկ չնչին մուտացիոն փոփոխությունների կուտակումը չի բերում հարմարվողականության, այլ, ընդհակառակը, խախտում է օրգանիզմների ցանկացած տեսակի պատմականորեն հաստատված հարմարվողական կառուցվածքը։ Այս փաստի հիման վրա Ի. Ի. Շմալհաուզենը (1942, 1946) եզրակացրեց, որ հարմարվողականությունը չի կարելի հանգեցնել մուտացիոն պրոցեսին և դիտարկել որպես ԴՆԹ-ի փոխարկումների լոկ տարրական արդյունք։ Հետևապես, մուտացիայի և հարմարվողականության (որպես պատմական պրոցեսի) միջև առաջանում է դիալեկտիկական հակասություն, որը հաղթահարվում է միայն ընտրության միջոցով, որի շնորհիվ մուտացիոն տեղաշարժերն ու փոփոխությունները վերածվում են հարմարվողականության։ Քանի որ կենդանիների և բույսերի յուրաքանչյուր տեսակի անհատների միջև խաչաձևման արդյունքում ծագում են գենետիկական զուգակցությունները, ապա ընտրությունը կատարվում է ոչ թե մուտանտային հատկանիշներով, այլ զուգակցված ձևերով։ Պոպուլյացիաներում ստեղծվում է բնական հետերոզիգոտություն, որտեղ հարմարվողական ձևաբանա-ֆիզիոլոգիական կառուցվածքը «հիմնվում է» ոչ թե մուտացիայի, այլ զուգակցման վրա։ Այսինքն՝ հարմարվողականության աղբյուր են հանդիսանում մուտացիաներն ու ընտրության հսկողությամբ կատարվող նրանց զուգակցություն ները, ըստ որում ընտրությունը ձեռք է բերում օրգանիզմների հարմարվողական կառուցվածքի առաջատար, ստեղծագործ գործոնի դեր։
 
Հարմարվողականության և մուտացիաների փոխադարձ կապի սկզբունքը ընդունված է նաև գյուղատնտեսության մեջ. որքան տարասեռ է կենդանիների ցեղը կամ բույսերի տեսակը, այնքան ավելի կենսունակ և դիմացկուն է սերունդը։ Կենդանի օրգանիզմների հարմարվողական մեխանիզմների հետազոտության տվյալների հիման վրա ստեղծվում են կենդանի նախատիպար, որոնք ինժեներա-տեխնիկական զանազան համակարգերի կառուցման հիմք են ծառայում։