«Կրծքավանդակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (8), ՝ → ՝ (2), → (25), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կրծքավանդակ''', կրծքային [[ողներ]]ի, [[կողոսկր]]երի և [[կրծոսկր]]ի ամբողջություն, որը [[սողուններ]]ի, [[թռչուններ]]ի, [[կաթնասուններ]]ի և մարդու [[ուս]]ագոտու համար ծառայում է որպես հենարան և հնարավորություն է տալիս շնչառական շարժումների ժամանակ օգտագործել միջկողային մկանունքը։ Մարդու կրծքավանդակն ունի առաջ-ետին ուղղությամբ տափակացած, հիմքով վար դարձած հատած կոնի ձև։ Տարբերում են կրծքավանդակի կողմնային պատեր, կազմված 12 զույգ [[կողեր]]ով, առաջային, որի կազմի մեջ են մտնում կողոսկրերի առաջային ծայրերը (կողաճառները) և [[կրծոսկր]]ը, ետին՝ [[ողնաշար]]ը։ Կրծքավանդակն ունի վերին և ստորին բացվածքներ, վերին բացվածքի սահմաններն են՝ աջ և ձախ առաջին կողերը, առաջին կրծքային ողնը և կրծոսկրի կոթը։ Այդ բացվածքով կրծքավանդակի խոռոչ են մտնում [[շնչափող]]ը, [[կերակրափող]]ը, [[անոթներ]] և [[նյարդեր]]։ Ստորին բացվածքը սահմանվում է կողոսկրերի ծայրերով։ Կրծքավանդակը [[որովայն]]ի [[խոռոչ]]ից բաժանված է [[ստոծանի]]ով։ Կախված տարիքից, սեռից և մարմնակազմվածքից, գոյություն ունեն կրծքավանդակի տարբեր ձևեր։
 
{{ՀՍՀ}}