«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (5), , → , (75), ։ → ։ (13), ՝ → ՝ (6), → (89), ), → ), (9), )։ → )։ (5), ( → ( (36) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (48),   → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 16.

'''Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին''' ({{Lang-ru|Кузьма Сергеевич Петров-Водкин}}, [[1878]]թ., [[Խվալինսկ]], Սարատովի շրջան – 1939 թ. [[փետրվարի 15]], [[Լենինգրադ]]), ռուս խորհրդային նկարիչ։ [[ՌՍՖՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Սովորել է [[Մոսկվա]]յի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում ([[1897]]  -  [[1905]]), [[Վալենտին Սերով|Վ. Ա. Սերովի]] մոտ, [[Մյունխեն]]ում՝ Ա. Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905  -  08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ. կրել է «[[սիմվոլիզմ]]ի» և «[[մոդեռն]]ի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, [[Սանկտ Պետերբուրգ]]), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։

Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։

Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, [[Տրետյակովյան պատկերասրահ]], «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ ([[Աննա Ախմատովա]]յի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920  -  30-ական թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918  -  33)։

Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Տող 28.
== Հայտնի կտավները ==
<gallery>
Image:Petrograd Madonna (Petrov-Vodkin).jpg|«1918թ. Պետրոգրադում (Պետրոգրադի աստվածամայրը)»
(«1918 год в Петрограде» («Петроградская мадонна»), 1920, ГТГ)
Image:Bathing of a Red Horse (Petrov-Vodkin).jpg|«Կարմիր ձիու լողացնելը»
(«Купание красного коня», 1912)
Image:Motherhood (Petrov-Vodkin).jpg|«Մայրություն»
(«Материнство», 1925)
Image:Theatre Farce_(Petrov-Vodkin).jpg|«Թատրոն. Ֆարս»
(«Театр. Фарс.», 1907)
Image:Teatr drama_(Petrov-Vodkin).jpg|«Թատրոն. Դրամա»
(«Театр. Драма.», 1907)
Image:Kuzma Petrov-Vodkin. Portrait of Anna Akhmatova. 1922.jpg|«Աննա Ախմատովայի դիմանկարը»
(«Портрет Анны Ахматовой», ГРМ)
Image:Herring (Petrov-Vodkin).jpg|«Սելյոդկա»
(«Селёдка», 1918, ГРМ)
Image:Bather's moring (Petrov-Vodkin).jpg|«Առավոտ. Լողորդուհիներ»
(«Утро. Купальщицы», 1917)
Image:Fisherman's daughter (Petrov-Vodkin).jpg|«Ձկնորսի դուստրը»
(«Дочь рыбака», 1936)
Image:Петров-Водкин - Жаждущий воин (1915).jpg|«Ծարավատենչ զինվոր»
(«Жаждущий воин», 1915, ГРМ)
Image:Death of a Comissary (Petrov-Vodkin).jpg|«Կոմիսարի մահը»
(«Смерть комиссара», 1928)
Image:Lenin (Petrov-Vodkin).jpg|«Վ.Ի. Լենինի դիմանկարը»
(«Портрет В. И. Ленина», 1934
Image:Петров-Водкин - Богоматерь Умиление злых сердец (1914-1915).jpg|«Չար սրտերում գորով շարժող Աստվածամայրը»
(«Богоматерь Умиление злых сердец» (1914  -  1915), ГРМ)
Image:Петров-Водкин - Черёмуха в стакане (1932).jpg| «Բեկտենու հատապտուղը բաժակի մեջ»
(«Черёмуха в стакане», 1932, ГРМ)
Image:Kuzma Sergeevich Petrov-Vodkin - The Worker - Google Art Project.jpg|«Բանվոր»
(«Рабочий», 1926, ГРМ)
Image: Петров-Водкин_-_Утренний_натюрморт_(1918).jpg|«Առավոտյան նատյուրմորտ»
(«Утренний натюрморт», 1918, ГРМ)
</gallery>