«Կոոպերացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (31), ։ → ։ (22), ՝ → ՝ (4), → (49), ), → ), (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոոպերացիա''' ([[լատիներեն|լատ.]]՝ cooperatio — համագործակցություն)`
 
# [[Աշխատանք]]ի կազմակերպման ձև, երբ բազմաթիվ մարդիկ համատեղ կատարում են աշխատանքի միևնույն կամ տարբեր, բայց փոխկապված պրոցեսներ:
Տող 16.
== Տեսակները ==
=== Արտադրական կոոպերատիվ ===
Արտադրական կոոպերատիվը հողի համատեղ մշակման, մեքենաների օգտագործման կամ գյուղատնտնսական արտադրանքի թողարկման համար գյուղական արտադրողների միավորում է, որը հիմնվում է արտադրամիջոցների մասնակի կամ լրիվ հանրայնացման վրա։ Կապիտալիստսական երկրներում կազմակերպվում են փոխօգնության, խոշոր ոչ գյուղատնտեսական կապիտալից տնտեսությունները պաշտպանելու նպատակով։ Տարածված են դրանց պարզագույն ձևերը (աշխատանքի մասնակի հանրայնացմամբ), որոնցից շատերն ընդգրկում են 2—10 տնտեսություն։ Համեմատաբար բարձր զարգացման են հասել XX դ. 60-ական թթ. [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Իսպանիա]]յում, [[Ճապոնիա]]յում, սակայն գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ դրանց տեսակարար կշիռը փոքր է։ [[ԽՍՀՄ]]-ում արտադրական կոոպերատիվը զարգացել է հողի ազգայնացման պայմաններում։ Սոցիալիստական մյուս երկրներում դրանց զարգացման առանձնահատկությունը հողի նկատմամբ գյուղացիների մասնավոր մանր սեփականության պահպանումն է։ Տարբերում են արտադրական կոոպերատիվի երեք հիմնական ձև՝
# Հողի համատեղ մշակման,
# Հիմնական արտադրամիջոցների (բացառությամբ հողի),
# Հողի լրիվ հանրայնացման վրա հիմնված կոոպերատիվներ։ Խորհրդային երկրների մեծ մասում ավարտվել է անցումը դրանց բարձրագույն ձևին։
 
Տող 26.
 
=== Վարկային կոոպերացիա ===
Վարկային կոոպերացիան դրամական ընդհանուր [[ֆոնդ]] (արտադրական կամ սպառողական վարկի պահանջները բավարարելու համար) ստեղծելու նպատակով մանր ապրանքարտադրողների՝ բանվորների և ծառայողների միավորում է։ Վարկային առաջին կոոպերատիվը կազմակերպվել է [[Գերմանիա]]յում` XIX դ. կեսերին, [[Ռուսաստան]]ում՝ [[1865]]-ին: Կապիտալիստական պետություններում այն սերտորեն կապված է մասնավոր, բաժնետիրական և պետական բանկերի հետ: Խորհրդային երկրներում, [[կապիտալիզմ]]ից սոցիալիզմին անցման շրջանում, վարկային կոոպերացիան հանդիսացել է կապիտալիստական տարրերի դեմ պայքարելու, չքավոր ու միջակ գյուղացիներին օգնելու, բանվորական ու գյուղատնտեսական կոոպերացիաները վարկավորելու միջոց: [[ԽՍՀՄ]]-ում այն գոյատևել է [[1917]]—[[1931]]-ը:
 
=== Վաճառահանման կոոպերացիա ===