«Կոնֆլիկտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (18), ՝ → ՝ (5), → (50), ), → ), (2), )։ → )։ (3), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Կոնֆլիկտ'''
Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմնավորելով կերպարների, նրանց հարաբերությունների, հոգեբանության և տրամադրությունների մեջ։ Կոնֆլիկտի շուրջն են համախմբվում ստեղծագործության կերպարները։ Կոնֆլիկտ առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մինչև պայքարի լուծումն ու ավարտը։ Սյուժե ունեցող երկում կոնֆլիկտի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հակադրությունն է, որն արտահայտում է սոցիալ-քաղաքական ներհակ ուժերի պայքարը
Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի [[հոգեբան]]ության, հույզերի ու տրամադրությունների մեջ
[[Մարքսիստ]]ական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ [[էնգելս]]ը հատկապես վերապահում է անում, որ «... գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը»։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական [[գեղագիտություն|գեղագիտության]] մեջ մնում է այժմեական։
|