«Կոնցենտրացիա (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (7), ՝ → ՝ (10), → (27), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոնցենտրացիա''' (նոր լատ. concentratio, [[լատ.]] con (cum)- միասին, հետ և centrum — կենտրոն, կենտրոնակետ, առանցքակետ) [[քիմիա]]յում, մեծություն, որն արտահայտում է տվյալ բաղադրամասի հարաբերական քանակությունը [[ֆիզիկա]]-քիմիական համակարգում (խառնուրդում, լուծույթում, միահալույթում)։ Կոնցենտրացիայի արտահայտման եղանակներն են.
 
''Բաժնային կոնցենտրացիա'' ըստ զանգվածի, որը տվյալ բաղադրամասի հարաբերությունն է համակարգի ամբողջ զանգվածին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի տոկոսային կոնցենտրացիա՝ ըստ զանգվածի։
 
''Ատոմական (մոլային) բաժնային կոնցենտրացիան'' տվյալ բաղադրամասի գրամ-ատոմների (մոլերի) հարաբերությունն է համակարգի գրամատոմների (մոլերի) ընդհանուր թվին։ Այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիան՝ արտահայտված ատոմական (մոլային) տոկոսներով։
 
''Ծավալային բաժնային կոնցենտրացիան'' տվյալ բաղադրամասի ծավալի հարաբերությունն է համակարգի ամբողջ ծավալին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիա՝ արտահայտված ծավալային տոկոսներով։