'''Կոնտրֆորս''' ([[ֆրանս.]] contre-force-հակազդող ուժ), որմնահեց, որմնամույթի, առանձին կանգնած մույթի, ընդլայնական որմի և այլն ձևով լրացուցիչ ամրություն, որն իր վրա կրելով հիմնականում հորիզոնական հրող ուժերը (թաղածածկի, կամարի, գմբեթի հրող ուժերը, բնահողի ճնշումը հենապատին, ամբարտակի հիմքին ազդող ճնշումը և այլն)՝ ուժեղացնում է հիմնական կրող կառուցվածքը։ Հրող մեծ ուժերի դեպքում սովորաբար ի հորիզոնական հատվածքի չափերը դեպի հիմքը գնալով մեծանում են (սահուն կամ սանդղաձև)։ Կոնտրֆորսը լինում է քարաշեն, բետոնե, երկաթբետոնե։ Քարաշեն Կոնտրֆորսը գոթիկայի հիմնական կառուցվածքային և կոմպոզիցիոն տարրերից է։