«Կոկոսյան արմավենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (21), ։ → ։ (12), ՝ → ՝ (3), → (34), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
| ncbi = 13894
}}
'''Կոկոսյան արմավենի''' ({{lang-lat|Cocos nucifera}}), [[արմավենիներ]]ի ընտանիքի բույս։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները։ Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի [[էնդոսպերմ]]ը սկզբում թափանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն [[էմուլսիա]]յի, այնուհետև խտանում է և կոշտանում։
 
Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխնիկական յուղերի ստացման համար։ Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ [[կոկոսյան կաթ]]ը, օգտագործվում է սննդի մեջ։ [[Ծաղկաբույլ]]ի հյութից ստանում են [[շաքար]], [[օշարակ]], [[գինի]]։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ [[Բնափայտ]]ը արժեքավոր շինանյութ է։ Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում [[Ֆիլիպիններ]]ում, [[Մալայան արշիպելագ]]ի կղզիներում, Մալակա թերակղզում, [[Հնդկաստան]]ում։ Մշակվում է նաև [[Սև ծով]]ի ափին։