«Կոացերվացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (7), ։ → ։ (10), ՝ → ՝ , → (17), ), → ), , )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոացերվացիա''' (<լատ. coacervatio—կուտակում), բարձրամոլեկուլային [[միացություն]]ների [[լուծույթ]]ում լուծված նյութով հագեցած կաթիլների առաջացումը։ Կոացերվատ կաթիլների միացումը (կոալեսցենցիա) կարող է նախորդել դրա հետևանքով գոյացած փուխր փաթիլանման ագրեգատների առաջացմանը ([[ֆլոկուլացիա]]) և բարենպաստ պայմաններում հանգեցնել համակարգի բաժանմանը խիստ սահմանազատված 2 շերտերի՝ հավասարակշռված հեղուկի շերտ և խիտ կամ [[պոլիմեր]]ով հարուստ կոացերվային շերտ։ Կոացերվացիան տեղի է ունենում ջեր մաստիճանի կամ համակարգի փոփոխումից, երբ բաղադրիչ նյութերը կորցնում են միմյանց մեջ լուծվելու ունակությունը։ Տարբերում են պարզ և բարդ կոացերվացիաներ։ Պարզ կոացերվացիան լուծված [[պոլիմեր]]ի և ցածրամոլեկույային նյութի (օրինակ, [[ժելատին]]ի և [[սպիրտ]]ի) փոխազդեցության արդյունք է։ Բարդ կոացերվացիա դիտվում է 2 պոլիմերների փոխազդեցության դեպքում, որոնց մակրոմոլեկուլները տարբեր [[լիցք]]երով են լիցքավորված (օրինակ, ժելատինի և [[արաբական խեժ]]ի ջրային լուծույթները խառնելիս)։ Կոացերվատների առաջացումը շատ կարևոր որակական փուլ է հանդիսացել մեր [[մոլորակ]]ի վրա կյանքի ծագման ժամանակ։ Ըստ Ա. [[Օպարին]]ի կյանքի ծագման հիպոթեզի, կոացերվացիան սկզբունքորեն կարևոր դեր է խաղացել շրջապատող միջավայրի մեկուսացած հատվածներում սպիտակուցային նյութերի կուտակման համար։ Համաձայն նշված հիպոթեզի, առանձին հիդրատացված մակրոմոլեկուլների միավորումը և հաջորդական կուտակումը կոացերվատ կաթիլներում հանգեցրին նախնական կենսաբանական համակարգերի առաջացմանը առաջնային [[օվկիանոս]]ի [[Ջուր|ջր]]երում։ Այդ պատճառով հեռավոր երկրաբանական դարաշրջանում կոացերվացիան հանդիսացավ կյանքի ծագման ընթացքի կարևորագույն որակական աստիճաններից մեկը։
{{ՀՍՀ}}