«Կյանքի ծագում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (34), ։ → ։ (31), ՝ → ՝ (4), → (58), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
==Կյանքի ծագման մասին պատկերացումների զարգացման պատմությունը==
Մինչև [[19-րդ դար]]ի կեսը աբիոգենեզ տերմինի տակ հասկացվում էր ինքնաբերաբար ծագումը, այսինքն անկենդան նյութերց բարդ կազմված կենդանի նյութերի առաջացումը։ Դեռևս 17-րդ դարում հավատում էին որդերի, ձկների, գորտերի և նույնիսկ մկների ինքնածնությանը ցողից, տիղմից, ցեխից։ 1668-ին իտալացի կենսաբան և բժիշկ [[Ֆրանչեսկո Ռեդի]]ն ցույց տվեց, որ հոտած մսի վրա ճանճի թրթուրներն առաջանում են միայն ճանճերի դրած ձվերից։ 18-րդ դարի իտալացի գիտնական Լ. Սպալանցանին հաստատեց, որ եռացրած արգանակում [[մանրէ]]ներ չեն զարգանում։ Այդ միտքը վերջնականապես ապացուցեց ֆրանսիացի գիտնական [[Լուի Պաստյոր]]ը 1861-ին, որի փորձերը, սակայն, չէին ժխտում աբիոգենեզի հնարավորությունը նախկին երկրաբանական ժամանակաշրջաններում։ Գիտնականների մեծ մասի կարծիքով կյանքի առաջացումը երկարատև պրոցես է և տեղի է ունեցել [[Երկիր|Երկրի]] վրա հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում, երբ պայմանները (ճառագայթման ռեժիմը, երկրակեղևի հեղուկ, գազային ու կարծր վիճակների ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունը և այլն) խիստ տարբերվել են ժամանակակից պայմաններից։
 
== Կյանքի ծագման տեսությունները ==