«Կյուրեղ և Մեթոդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (15), ՝ → ՝ (5), → (31), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[File:Kyrill&Method.jpg|thumb|Կիրիլ և Մեֆոդի]]
'''Կիրիլ և Մեֆոդի''', սլավոնական լուսավորիչներ, քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները։ Կիրիլը (մինչև [[869]] թ.-ին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին) , մոտ [[827]]-[[869]] թթ.) և նրա ավագ եղբայր Մեֆոդին (մոտ [[815]]-[[885]] թթ.) ծնվել են [[Մալոնիկ]]ում (Մոլոն)։ Կիրիլը կրթություն է ստացել [[Կոնստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] , բյուգանդական կայսր Միքայել երրորդի արքունիքում։ Տիրապետել է սլավոներենին, հունարենին, լատիներենին, եբրայերենին և արաբերենին։
Սովորել է նաև Կոստանդնուպուսի [[Մագնավրա]] բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն։ [[850]]-ական թթ. եղել է [[Սիրիա]]յում, որտեղ հաղթել է մահմեդականների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։
Մեֆոդին վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ [[863]] թ.-ին բյուգանդական կայսրը Կիրիլին և Մեֆոդիին ուղարկել է [[Մորավիա]]՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կիրիլը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեֆոդիի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։