«Կիզիստրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (4), ՝ → ՝ (4), → (18), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կիզիստրա''', ''Կիզիստրե, Կնդռոսկավի'' բերդ (հուն. Κυ΄ξιστρα), բերդաքաղաք [[Կիլիկիա]]յի [[հյուսիս]]-[[արևելքում]], Կապադովկիայի սահմանակցությամբ։ [[Պտղոմեոս]]ը հիշատակում Է [[Կապադովկիա]]յում, [[Պետինգերյան իջևանագրություն]]ը՝ [[Կեսարիա]] և [[Տիանեա]] քաղաքների միջև, հայ պատմիչները՝ [[Արճիաս]] (Արգեոս) լեռան մերձակայքում, [[Ձկնջուր]] կոչվող վայրում։ Կիզիստրայի հույն տերերը՝ [[Սանդալե]]ի որդիները, մոտ 1080-ին դավադրաբար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին [[Բագրատունիներ|Բագրատունի]] գահակալին՝ վտարանդի [[Գագիկ Բ]] թագավորին։ 1111-ին Կիլիկիայի Հայոց իշխան [[Թորոս Ա]]-ն վրիժառությամբ կոտորեց Սանդալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, հետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ Կիզիստրան դարձրեց իր իշխանության սահմանակալ բերդերից մեկը։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիզիստրա» էջից