«Կարքեմիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (8), ՝ → ՝ (2), → (21), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կարքեմիշ''', հնագույն քաղաք Հյուսիսային [[Ասորիք]]ում, [[Եփրատ]]ի աջ ափին, այժմյան [[Սիրիա]]յի և [[Թուրքիա]]յի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 18 դարին։ Մ.թ.ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել [[Հին Եգիպտոս|Եգիպտոսից]], ավելի ուշ՝ մինչև մ.թ.ա. 12–րդ դարը՝ [[Խեթական պետություն]]ից։ Մ.թ.ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության կենտրոն։ Մ.թ.ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Մարգոն II։ Մ.թ.ա. 605 թվականին նրա մոտ [[Բաբելոն]]ի թագավոր [[Նաբուգոդոնոսոր II]], [[Մարաստան]]ի դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն [[Նեխո II]]-ի և [[Ասորեստան]]ի թագավոր [[Աշշուրուբալլիտ II]]–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։
 
Այն պեղելիս ([[1876]], [[1878]]-[[1881]], [[1908]]-[[1919]]) հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքեր, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններ, [[Սեպագիր|սեպաձև]] և մեհենագիր արձանագրություններ։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարքեմիշ» էջից