«Կառլ XII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (9), ՝ → ՝ (2), → (20), ), → ), , )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Karl XII 1697.jpg|մինի]]
'''Կարլ XII''', ([[1682]]-[[1718]]), [[1697]] թվականից թագավոր, զորավար։ Հենվելով [[Շվեդիա]]յի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով [[Եվրոպա]]յի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է [[Դանիա]]յին և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից ([[Ռուսաստան]], [[Սաքսոնիա]], [[Լեհաստան]], [[Դանիա]])։ [[1700]] թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ [[1708]] թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ [[1709]] թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր [[Պետրոս Մեծ]]ը, Կարլ XII փախել է [[Թուրքիա]], որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կառլ_XII» էջից