«Կարգապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (19), ։ → ։ (7), ՝ → ՝ (2), → (27), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կարգապահություն''' հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կոլեկտիվներում մարդկանց գործողությունների համաձայնեցվածությունը։ Կարգապահությունը հասարակության բնականոն գոյության անհրաժեշտ պայման է։ Գոյություն ունեն համապարտադիր Կարգապահություն և հատուկ Կարգապահություն (աշխատանքային կարգապահություն, կարգապահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամներին։ Ըստ դրսևորման եղանակների՝ տարբերվում են ներքին Կարգապահություն կամ ինքնակարգապահություն (ելնում է մարդու ինքնագիտակցությունից, պարտքի ու պատասխանատվության զգացումից, համապատասխան նորմերի յուրացումից ու կատարումից), հանուն շահի Կարգապահություն, հարկադրանքի Կարգապահություն, որոնց ուղեցույցը արտաքին հարկադրանքը և սանկցիան են։ Կարգապահությունը դրսևորվում է [[բարք]]երի, [[սովորույթ]]ների, [[ավանդույթ]]ների, նորմերի, մարդկանց հասարակական դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով։ Կարգապահությունը որպես մարդկանց վարքի կարգավորման միջոց, արտացոլում է տվյալ հասարակարգին հատուկ սոցիալական (հատկապես տնտեսական) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը։ Այդ պատճառով, ցանկացած հասարակական-տնտեսական [[ֆորմացիա]]յին բնորոշ են Կարգապահության որոշակի տեսակներ։
{{ՀՍՀ}}