«Կապի էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (6), ՝ → ՝ (3), → (19), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կապի էներգիա''', մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը։ [[Մոլեկուլ]] կազմող [[ատոմ]]ների դեպքում այն կոչվում է ''քիմիական կապի էներգիա'', իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի կապի էներգիա։ Վերջինս որոշվում է ΔW= [m<sub>p</sub>Z+ m<sub>n</sub> (A-Z)-M]c<sup>2</sup> առնչությամբ, որտեղ m<sub>p</sub>-ն, m<sub>ո</sub>-ը և M-ը [[պրոտոն]]ի, [[նեյտրոն]]ի և միջուկի հանգստի զանգվածներն են, A-ն միջուկի զանգվածի թիվն է, Z-ը՝ պրոտոնների թիվը, c-ն՝ [[լույս]]ի արագությունը վակուումում։ Կապի էներգիան այն Էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար։ Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա [[բացարձակ արժեք]]ը, այնքան մասնիկների կապն ամուր է։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող կապի էներգիան կոչվում է միջուկի ''տեսակարար կապի էներգիա'' և որոշվում է <math> E =\tfrac{\triangle W}{A}</math> առնչությամբ։
 
{{ՀՍՀ}}