«Կայնոզոյի դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (18) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (37), ։ → ։ (19), ՝ → ՝ (4), → (56), ), → ), (2), )։ → )։ (5), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (18) oգտվելով ԱՎԲ)
{{վիքիֆիկացում}}'''Կայնոզոյի դարաշրջան''', կայնոզո (հունարեն՝ նոր և կյանք արմատներից), երկրակեղևի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և երկրագնդի պատմության՝ դրան համապատասխանող նորագույն դարաշրջանը։ Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Զ. Ֆիլիպսը 1841 թվականին։ Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների։ Ընդհանուր տևողությունը մոտ 60—70 մլն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40—45, նեոգենին ՝ 20—25, իսկ անթրոպոգենին ՝ 0, 6—1, 7-ից մինչև 3, 5 մլն տարի։ Կայնոզոյի դարաշրջանում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները։ Դարաշրջանի սկզբում ավարտվում է տակավին մեզոզոյում սկսված հարավային Գոնդվանա մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Անտարկտիդայի մայրցամաքային բեկորները։ Դրանց միջև ձևավորվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները։ Ուժգին լեռնակազմական պրոցեսներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում (Կամչատկա— Կուրիլյան աղեղ, Ֆիլիպիններ և այլն)։ Առաջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ։ Կայնոզոյի դարաշրջանի տեկտոնական շարժումները բնականաբար ուղեկցվում են հզոր հրաբխականությամբ։ Կայնոզոյի կարևոր ֆիզիկաաշխարհագրական պրոցեսներից են մայրցամաքային սառցապատումները, որոնք 3—4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել Հյուսիսային կիսագնդում։ Կայնոզոյի դարաշրջանում առաջացել է այժմ գոյություն ունեցող ծածկասերմ բույսերի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են կաթնասուններն ու թռչունները։ Ծովային ֆաունայի կազմում իշխել են փափկամորթները, ծովային ոզնիները։ Կայնոզոյի ապարները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ունեն։ Օգտակար հանածոներից նստվածքային շերտախմբերը պարունակում են նավթ և գազ (Մերձավոր ու Միջին Արևելք, Նախակովկաս), գորշ ածուխ, մանգան (ճիաթուր, Նիկոպոլ)։ Ինտրուզիվ զանգվածների հետ կապված են բազմամետաղների, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիանոսյան գոտիներ)։ Կայնոզոյի դարաշրջանի ապարները լայնորեն տարածված են ՀՄՄՀ-ում (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի, Շիրակի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներ)։ Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մետաղային օգտակար հանածոների մեծ մասը (Քաջարան, Ագարակ, Փամբակ, Զոդ)։ Հայտնի են գործնականորեն անսպառ շինանյութերի (բազալտ, տուֆ, պեմզա, գրանիտ, օբսիդիան) և աղի հանքավայրերը։
{{ՀՍՀ}}
 
274 658

edits