«Կալվածատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (19), ։ → ։ (14), ՝ → ՝ (2), → (34), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կալվածատիրություն''', զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX—XIII դդ.) ձևավորված խոշոր տնտեսատերերի դաս։ IX դ. հետո սահմանափակ տարածում է ունեցել Հարավ-Արևմտյան [[Եվրոպա]]յում, ուր խոշոր ֆեոդալներն իրենց տիրույթները վերածելով կալվածքի՝ հողին ամրացրին ենթակա գյուղացիությանը։ XVI—XVIII դդ. լայնորեն տարածվել է Կենտրոնական և [[Արևելյան Եվրոպա]]յում։ Ռուսաստանում առաջացել է XV դ. վերջից և հարատևել մինչև 1917-ը։ Կալվածատիրությունը սկզբնապես կազմում էր զինվորական ծառայության դիմաց պետությունից կալվածք ստացած ծառայապարտ խավը, որը XVIII դ. ձեռք բերեց կալվածքը ժառանգելու իրավունք։ Լինելով ինքնակալության գլխավոր հենարանը՝ կալվածատիրությունը պահպանվեց նաև ճորտատիրական իրավունքի վերացումից (1861) հետո։ Որպես դասակարգ վերացվեց [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան]] սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ Հայաստանում կալվածատիրությունը սկսում է ձևավորվել IX դ. վերջից։ [[Բագրատունիներ]]ի թագավորության շրջանում (885-ից) գյուղական համայնքների հողերի բռնագրավման, գնումների, նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում աճում է ֆեոդալական խոշոր հողատիրություն, ձևավորվում ֆեոդալական կալվածքը։ Հիմնականում գնումների ու նվիրատվությունների ճանապարհով առաջանում է վանական (հոգևոր) կալվածատիրությունը, և Հայաստանի գրեթե բոլոր վանքերը դառնում են կալվածատեր։ [[Կիլիկիա]]յի հայկական պետությունում կալվածատիրությունը ձևավորվել է XI դ. վերջից, իսկ [[Զաքարյան Հայաստան]]ում XII—XIII դդ. իշխում էր խոշոր կալվածատիրությունը։ [[Զաքարյաններ]]ն իրենց զորապետներին ու ենթակա ֆեոդալներին շնորհում էին գավառներ, հողատիրույթներ, որոնք հետզհետե վերածվում էին կալվածքների, դառնում անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։ Հայկական պետականության անկումից հետո կալվածատերական առանձին բեկորներ պահպանվեցին Հայաստանի որոշ շրջաններում ([[Սյունիք]], [[Գուգարք]], [[Արցախ]], [[Տուրուբերան]], [[Սասուն]], [[Ռշտունիք]]), [[Կիլիկիա]]յում, [[Համշեն]]ում և այլուր։ Համեմատաբար բարվոք վիճակում էր վանական կալվածատիրությունը, որը կարողացավ օտար տիրապետության պայմաններում զգալիորեն պահպանել իր կալվածքները։
 
{{ՀՍՀ}}