«Կաթողիկոսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (17), ։ → ։ (11), ՝ → ՝ (3), → (26), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կաթողիկոսություն''', հոգևոր և եկեղեցավարչական գերագույն իշխանությունը Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում ([[Հայ առաքելական եկեղեցի|Հայոց]], [[Վրաց ուղղափառ եկեղեցի|Վրաց]], Ասորոց, Մալաբարի, նեստորական ասորիների), նաև՝ կաթողիկոսի պաշտոնը, կոչումը։ Կաթողիկոսությունը գլխավորում և կառավարում է [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Կաթողիկոսը]]։ Կաթողիկոսության հսկողության ու տնօրինության տակ են գտնվում եկեղեցական հոգևոր, իրավա-վարչական, նախկինում՝ նաև մշակութային-կրթական բոլոր օղակները։ Կաթողիկոսության գիտությամբ ու թույլտվությամբ են կայացվում եկեղեցական կարևորագույն որոշումները, ժողովները, կատարվում [[մյուռոնօրհնեք]], [[եպիսկոպոս]]ների ձեռնադրությունները։ Կաթողիկոսության գործերն իրականացվում են կաթողիկոսարանի միջոցով։
Հայոց պաշտոնական Կաթողիկոսությունը հիմնվել է [[302]]-ին, Վաղարշապատում (այժմ՝ [[Էջմիածին]])։ Հայոց Կաթողիկոսությունը կոչվել է նաև քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն (տես [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Կաթողիկոսություն Ամենայն Հայոց]])։ Պատմա-քաղաքական դեպքերի բերումով Հայոց Կաթողիկոսության նստավայրը հաճախ է տեղափոխվել։ Ստեղծվել են միաժամանակ գործող հակաթոռ Կաթողիկոսություններ։ Հայոց Կաթողիկոսությունը, որը հիմնականում XV դարից կոչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, այժմ գտնվում է [[Էջմիածին|Էջմիածնում]]։ Գոյություն ունեն նաև [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Կիլիկիայի]] և հայ կաթոլիկների ([[Բեյրութ]]ին մերձակա Զմմառում) կաթողիկոսություններ։
 
{{ՀՍՀ}}