«Ծարիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (43), ։ → ։ (43), ՝ → ՝ (23), → (97), ), → ), (5), )։ → )։ (4), ( → ( (21) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (25) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Sb-TableImage.png|մինի|Ծարիր]]
{{Նշան|Sb}}
'''Ծարիր''' ( {{lang-lat| Stibium }}), սուրմա, Sb, [[պարբերական համակարգ]]ի V պարբերության V խմբի [[քիմիական տարր]]։ Կարգահամարը 51 է, [[ատոմական զանգված]]ը՝ 121, 75։ Ունի երկու կայուն [[իզոտոպ]]՝ ¹²¹Sb (57, 25%) և ¹²³Sb (42, 75%)։ Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից <sup>124</sup>Sb (T1/2=60, 2 օր) կիրառվում է γ ճառագայթների և [[նեյտրոն]]ների աղբյուր պատրաստելու համար։ [[Ատոմ]]ի արտաքին թաղանթի [[էլեկտրոն]]ների դասավորությունը 5S²5P³ է։
 
== Պատմություն ==
Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև [[Հայաստան]]ում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ. թ. ա. 19-րդ դարում [[Հին Եգիպտոս]]ում [[ծարիրափայլ]]ի փոշին (բնական Sb<sub>2</sub>S<sub>3</sub>), ''mesten'' կամ ''stem'' անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար։ [[Հին Հունաստան]]ում ծարիրը հայտնի էր որպես ''stimi'' և ''stibi'', այստեղից էլ՝ {{lang-lat|stibium}}։ [[Եվրոպա]]յի մի քանի երկրներում և [[ԱՄՆ]]-ում բացի ''stibium'' անվանումից ընդունված է նաև '''antimonium''' անվանումը։ Ծարիրի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը [[1604]] թվականին։
 
== Քիմիական հատկություններ ==
Ծարիրի պարունակությունը [[երկրակեղև]]ում 5•10<sup>−5</sup>% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb<sub>2</sub>S<sub>3</sub>։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5°C, եռմանը՝ 1635-1645°C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb<sub>2</sub>O<sub>3</sub> [[օքսիդ]]ը (սպիտակ ծուխ)։
 
Ակտիվ փոխազդում է [[հալոգեն]]ների հետ՝ տալով եռարժեք [[հալոգենիդ]]ներ։ Միացություններ է առաջացնում [[արսեն]]ի, [[ծծումբ|ծծմբի]] և [[ֆոսֆոր]]ի հետ (հալելիս), [[ազոտ]]ի և [[Ջրածին|ջրածնի]] հետ՝ չի առաջացնում, [[ծարիրաջրածին]]ը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր [[թթու]]ների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ [[աղաթթու|աղաթթվի]] և [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]] հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl<sub>3</sub> և Sb<sub>2</sub> (SO<sub>4</sub>)<sub>3</sub> աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է <sub>x</sub>Sb<sub>2</sub>O<sub>3</sub>•<sub>y</sub>H<sub>2</sub>O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb<sub>2</sub>O<sub>3</sub>, Sb<sub>2</sub>O<sub>4</sub> և Sb<sub>2</sub>O<sub>5</sub>
օքսիդները։ Եռարժեք ծարիրի հիդրօքսիդը՝ Sb (OH)<sub>3</sub>, գոյություն ունի միայն ջրային լուծույթում։ Ամֆոտեր է՝ Sb<sup>3</sup>+3OH<math>\rightleftarrows</math>Sb (OH)<sub>3</sub>=H<sub>3</sub>SbO<sub>3</sub><math>\rightleftarrows</math>3H+SbO<sub>3</sub><sup>−3</sup>։ Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ ծարիրի միացությունները՝ ծարիրիդները, որտեղ ծարիրն ունի -3 արժեքականություն։ Ծարիրի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb և այլն) կիսահաղորդիչներ են։ Բազմաթիվ մետաղների հետ ծարիրն առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։
 
== Կիրառություն ==
Միացություններն օգտագործվում են օրգանական սինթեզում (օրինակ՝ SbCl<sub>3</sub>, SbCl<sub>5</sub>), [[ռետին]]ի արդյունաբերության մեջ (Sb<sub>2</sub>S<sub>3</sub>, Sb<sub>2</sub>S<sub>5</sub>) և այլ բնագավառներում։ Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս։
 
== Ծարիրը օրգանիզմում ==
Ծարիրի պարունակությունը (100 գ չոր նյութին) [[բույս]]երում 0, 006 մգ է, ծովային կենդանիների օրգանիզմում՝ 0, 02 մգ, ցամաքային կենդանիների մոտ՝ 0, 0006 մգ։ Ծարիրը կենդանիների և մարդու օրգանիզմ է մտնում [[շնչառական օրգան]]ների կամ ստամոքս¬աղիքային համակարգի միջոցով։ Արտաթորվում է գլխավորապես [[կղանք]]ի, չնչին քանակությամբ՝ [[մեզ]]ի հետ։ Ծարիրի կենսաբանական դերը հայտնի չէ։ Ծարիրն ընտրողաբար կուտակվում է [[վահանաձև գեղձ]]ում, [[լյարդ]]ում, [[փայծաղ]]ում։ Ծարիրի սահմանային թույլատրելի քանակությունը 10<sup>−5</sup>-10<sup>−7</sup> գ է՝ 100 գ չոր հյուսվածքին։ Ավելի մեծ քանակների դեպքում ծարիրը պասիվացնում է լիպիդային, ածխաջրային և սպիտակուցային փոխանակության ֆերմենտները (հավանաբար սուլֆհիդրիլային խմբերի մեկուսացման պատճառով)։
 
== Բժշկության մեջ ==
Բժշկության մեջ ծարիրի պատրաստուկները ([[սոլյուսուրմին]] և այլն) օգտագործվում են հիմնականում [[լեյշմանիոզ]]ի և որոշ [[հելմինթոզ]]ների (օրինակ՝ [[շիստոսոմատոզ]]ի) բուժման համար։ Ծարիրը և նրա միացությունները թունավոր են։ Սուր թունավորումների դեպքում գրգռվում են շնչառական ուղիների [[լորձաթաղանթ]]ները և [[մաշկ]]ը։ Կարող է առաջանալ [[մաշկաբորբ]], [[աչք]]ի [[շաղկապենի|շաղկապենու]] բորբոքում և այլն։
 
=== Բուժում ===
[[Անտիդոտ]]ների (ունիտիոլ), [[միզամուղ]] և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։
 
===Կանխարգելում===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծարիր» էջից