«Ծաղկավոր բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (40), ։ → ։ (26), ՝ → ՝ (4), → (63), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
| ipni =
}}
'''Ծաղկավոր բույսեր''' ([[ծածկասերմեր]], {{lang-lat|Magnoliophyta կամ Angiospermae}}), [[բույս]]երի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ [[մամռատունդրա]]ների և [[մերկասերմ անտառ]]ների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են [[սերմնաբողբոջ]]ները։ Ծածկասերմերին բնորոշ է [[կրկնակի բեղմնավորում]]ը։ Հայտնի է մոտ 250000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։
 
Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում [[մթնոլորտ]]ի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի [[ռելիեֆ]]ի ձևավորման, [[քարածուխ|քարածխի]] առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և [[արդյունաբերություն|արդյունաբերության]] տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Տող 38.
Միխայիլ Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում էր կոսմոգեն պատճառներով։ Կավճի միջին շրջանում [[Երկիր]]ը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը։ Ծաղկավոր բույսերն էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում։
 
Ծաղկավոր բույսերի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, վարկածներ ([[Չարլզ Դարվին]], Ա. Դրեյ, Դ. Հալիր)։ Ակադեմիկոս [[Արմեն Թախտաջյան]]ը գտնում էր, որ ծաղկավոր բույսերի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է։ Նա գտնում էր, որ ծաղկավոր բույսերը զարգացել են [[արևադարձային գոտի|արևադարձային գոտու]] լեռներում (1000-1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հյուսիս։
 
Ծաղկավոր բույսերի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի [[մերկասերմ բույսեր]]։ Սակայն ծաղկավոր բույսերը չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն։ Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ [[մերկասերմեր]]ը։