«Խրիսոխիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (15), ՝ → ՝ (7), → (32), ), → ), , )։ → )։ , ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խրիմոխիր''', Խրիսոքիր ({{lang-el|Χρυσόχειρ}}՝ ոսկեձեռնյան (ծն. թ. անհտ. — 872)), [[Պավլիկյան շարժում|պավլիկյանների]] գլխավոր զորահրամանատարը [[863]]—[[872]] թթ.-ին։ Խրիմոխիրը հավանաբար նույն սպաթար Հովհաննես Խրիսոքիրն է, որին Փոտ պատրիարքը նամակներ է հղել։ Խրիմոխիրի հայրը նույնպես պավլիկյան էր։ Խրիմոխիրը հաջորդել է հորեղբորորդուն (կամ մորեղբորորդի)՝ Կարրեասին։
 
Խրիմոխիրի օրոք պավլիկյանների զինվորական հզորությունը հասել է բարձրակետին։ Խրիմոխիրի գլխավորությամբ նրանք ներխուժել են Բյուգանդական կայսրություն՝ հասնելով մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմեդիա։ Վասիլ I [[869]] թ.-ին և [[871]] թ.-ին արշավել է Խրիմոխիրի դեմ և պարտվել։ Խրիմոխիրի և կայսեր դեսպան Պետրոս Սիկիլիացու բանակցությունները ([[869]]) Դիվրիգում հաջողություն չեն ունեցել. Բյուզանդիան չի ընդունել Խրիմոխիրի պայմանը՝ հրաժարվել արլ-ում ունեցած տիրապետությունից։ Այնուհետև Խրիմոխիրը ծրագրել է քարոզիչներ ուղարկել քրիստոնեությունը նոր ընդունած ([[866]]) Բուլղարիա՝ պավլիկյան գաղափարներն այնտեղ տարածելու նպատակով։ [[872]] թ.-ին Վասիլ I Արմենիակների և Խարսիանոն բանակաթեմերի զորքերով Խրիմոխիրի դեմ է ուղարկել զորապետ Քրիստափորին, որը Վաթիռիաքս վայրում (Սեբաստիայից հյուսիս-արևմուտք) հաղթել է պավլիկյաններին։ Խրիմոխիրն ընկել է մարտի դաշտում՝ դավաճան Պուլադեսի (Փոլադ) ձեռքով։ Կիսամեռ Խրիմոխիրի գլուխը կտրել և ուղարկել են կայսրին։ Դրանից հետո բյուգանդական զորքերը գրավել են պավլիկյանների կենտրոն Դիվրիգը և մի շարք բերդեր։
 
Խրիմոխիրի կերպարը՝ հանձին «Խրիսոխերպոսի», արտացոլվել է բյուգանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։
 
== Գրականություն ==
Կոնստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6, Բյուգանդական աղբյուրներ, 2)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խրիսոխիր» էջից