«Խունկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (25), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խունկ''', [[խեժեր|խեժ]], որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից։ Ըստ երկրորդ նշանակության '''խունկը''' տարբեր խեժերի ([[լատան]], [[կնդրուկ]], [[ստաշխն]], [[հալվե]], խունկ) հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է։
 
Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ [[Զոհաբերություն]]ների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։
 
Խունկի ծխումը [[քրիստոնեական եկեղեցի]]ն նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, [[Հիսուս Քրիստոս]]ի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խունկ» էջից