'''Խուդջանդ''' ({{lang-tg|Хуҷанд}}, {{lang-fa|خجند}}, {{lang-grc|Ἀλεξάνδρεια Ἐσχάτη}}), քաղաք [[Տաջիկստան]]ի հյուսիսային մասում, [[Սոգդիյան մարզ]]ում։ Սովետական տարիներին կրել է Լենինաբադ անվանումը (սկսած [[1936]] թ.)։ Բնակչությունը 163 հազար մարդ։ [[Միջին Ասիա]]յի հնագույն քաղաքներից մեկն է, զարգացած մետաքսագործությամբ։ Սովետական իշխանության տարիներին, Դուշանբեից հետո, Խուդջանդը դարձել է հանրապետության արդյունաբերական խոշոր կենտրոն։ Խուդջանդում են [[ՍՍՀՄ]] [[մետաքս]]ի խոշոր կոմբինատներից մեկը, գրենայի և բամբակազտիչ գործարաններ, կարի, կոշիկի, կահույքի [[ֆաբրիկա]]ներ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, ապակետարայի, «Տորգմաշ» գործարանները և այլն։ Ունի մանկավարժական [[ինստիտուտ]], տեքստիլ, շինարարական, հաշվապլանային տեխնիկումներ, մանկավարժական, բժշկական և երաժշտական [[ուսումնարան]]ներ, երաժշտական կոմեդիայի [[թատրոն]], պատմա-հայրենագիտական թանգարան, Տաջիկական ՍՍՀ ԳԱ [[բուսաբանական այգի]]։ Խուդջանդը հիշատակվում է [[VII դար]]ի 2-րդ կեսից։