«Խլաթ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մարդ։ → մարդ։, - → - (5), , → , (87), ։ → ։ (58), ՝ → ՝ (18), → (153), ), → ), (4), ( → ( (8) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզ... |
չ clean up, փոխարինվեց: → (12), → (11) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 72.
}}
'''Խլաթ'''
Իր մեծությամբ Խլաթը [[Վանա]] լճի եզերքին գտնվող քաղաքների մեջ զիջում էր միայն [[Վան]]ին։ Այն գտնվում է լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում, որի արևելյան ու արևմտյան մասերով սրընթաց դեպի Վանա լիճ են հոսում մի քանի գետակներ և առվակներ։ Գեղատեսիլ է նրա դիրքը։ Հարավում քաղաքի համայնապատկերն ակնահաճո է դարձնում Վանա լիճը
Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։
Խլաթի մասին շատ տեղեկություններ են հաղորդում հայ և օտար տասնյակ մատենագիրներ՝ [[Ստեփանոս Ասողիկ]], [[Արիստակես Լաստիվերտցի]], [[Վարդան Արևելցի]], [[Կիրակոս Գանձակեցի]], [[Գրիգոր Խլաթեցի]], [[Մատթեոս Ուռհայեցի]], [[Յակուտ]], [[Իբն ալ-Ասիր]], [[Հովհաննես Սկիլիցես]] և ուրիշներ։ Արիստակես Լաստիվերտցին այն համարում է Հայաստանի XI դարի խոշորագույն քաղաքներից մեկը, իսկ արաբական հայտնի մատենագիր Յակուտի խոսքերով ասած Խլաթը «ամուր և հռչակավոր քաղաք» էր, «օժտված ամեն տեսակի բարիքներով»։ Առանձնապես մեծ գովեստով են խոսում նրա մասին իբրև նավահանգստի ու ամուր բերդաքաղաքի։ Եվ քաղաքի պաշտպանական պարիսպը սովորաբար կոչել են մեծակառույց, աշտարակավոր, եռադարպաս։
Տարբեր ժամանակների և տարբեր ազգությունների պատկանող հեղինակների մոտ Խլաթը հիշատակվում է այլևայլ անուններով ու նույն անվան տարբերակներով՝ Ալլարխ, Իխլաթ և այլն։ Հայկական մատենագրության մեջ հնում երբեմն կոչվել է Բզնունյաց քաղաք
[[Արշակունիներ]]ի թագավորության շրջանում
Խլաթի զարգացմանը նպաստում էին նավահանգիստ լինելը և [[Արճեշ]]ից դեպի [[Բաղեշ]] տանող ճանապարհը։ XI դարի առաջին կեսին այն դարձել էր արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն, մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող քաղաք։ Այդ ժամանակներում քաղաքի անդորրը խախտվում է միայն մեկ անգամ։ 997 թվականին Խլաթի վրա հարձակվում է [[Տայք]]ի կյուրապաղատ Դավիթը՝ նպատակ ունենալով այն գրավել ու միացնել իր ընդարձակ իշխանությանը։ Սակայն նրա զորքերը քաղաքի պարիսպների տակ կրում են խայտառակ պարտություն և հարկադրված նահանջում են ձեռնունայն։
Խլաթի քաղաքական կացությունը XI-XIII դարերում ունեցել է զգալի ելևէջներ։ 1000 թվականին Բյուզանդական [[Վասիլ 2]]-րդ կայսեր կողմից քաղաքն [[Արծրունիներ]]ին շնորհվելուց հետո, նրա բնականոն զարգացման ընթացքը շարունակվում է մինչև սելջուկյան XI դարի 70-ական թվականների արշավանքները, երբ այն գրավվում ու ավերվում է վերջիններիս կողմից։ 110 թվականին Շահարմենները գրավում են Խլաթը և այն դարձնում իրենց ընդարձակ սուլթանության մայրաքաղաքը։ Նրանց տիրապետությունն այստեղ տևում է մինչև III դարի 30-ական թվականները՝ մինչև մոնղոլական արշավանքները։ III դարի սկզբներին, երբ Հյուսիսային Հայաստանն ազատագրված էր սելջուկյան լծից և [[Զաքարյան]] իշխանների գլխավորությամբ այնտեղ կազմված էր մի կիսանկախ, հզոր իշխանություն, նույն իշխանների նախաձեռնությամբ փորձեր են կատարվում ազատագրելու նաև երկրի կենտրոնական մասերը, որոնց թվում և Խլաթն ու դրա շրջակայքը։ Այդ նպատակով [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] Զարարյանները 1210 թ հայ-վրացական բանակի գլուխն անցած արշավում են դեպի Վանա լճի եզրերը և Խլաթ։ Սակայն Զաքարյան եղբայրների այդ արշավանքը վերջանում է անհաջողությամբ։ Խլաթիը դարձյալ մնում է օտարի լծի տակ, Իվանեն գերվում է սուլթանի կողմից և ազատ է արձակվում միայն Զաքարեի սպառնալիքից հետո։
Խլաթի անկումը սկսվում է XIII դարի 30-ական թվականներից։ Կարելի է ասել քաղաքի համար ճակատագրական նշանակություն են ունեցել Ջալալեդդինի և մոնղոլների նվաճումները։ Ջալալեդդինը 1230 թվականին գրավելով Խլաթը այն ենթարկում է սոսկալի ավերածության։ Դրանից ոչնչով չի տարբերվում մոնղոլական 1245 թվականի նվաճումը, որի հետևանքով նախորդ ավերման հետքերը դեռևս չվերացված, քաղաքը ենթարկվում է հրի ու սրի։ Ջալալեդդինի և մոնղոլների կատարած ավերումների պակասը լրացնում է 1246 թվականին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժը, որը փլատակների է վերածում քաղաքի կառույցների մեծ մասը խլելով մեծ թվով մարդկային զոհեր։ Մասամբ դրանք, մասամբ էլ օտարի ծանր տիրապետության հետևանքով երկրում սկսված տնտեսական ու մշակութային կյանքի ընդհանուր անկումը իր հետ անկում է տանում նաև Խլաթը։ XVI
Խլաթը թուրք-պարսկական XVI
Տարօրինակ է, բայց փաստ է, որ նոր ժամանակների Խլաթի մասին մեր տեղեկություններն աղքատիկ են։ Բավական է ասել, որ նույնիսկ նրա բնակչության թվի վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները հեռու են արժանահավատ լինելուց, եթե նկատի ունենանք դրանց աղաղակող տարբերությունները։ Շատ թե քիչ հավանական կարելի է համարել հետևյալ տվյալները։ 1800
Նոր ժամանակների Խլաթի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը, այգեգործությունը, ձկնորսությունը, առևտուրը, արհեստագործությունը և մասամբ աղի հանույթը։
Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ, որոնք հիմնականում գտնվում են ներկայումս Խարաբա շահար
Բերդից և դրա պաշտպանական կառույցներից բացի, Խլաթի մյուս հուշարձաններից ուշադրության արժանի են Ս. Խաչ, քաղաքից դուրս գտնվող՝ Գամաղիել երբեմնի եպիսկոպոսանիստ եկեղեցիներն ու միակ մզկիթը։
Խլաթը XV դարում չնայած անկման պատկեր էր ներկայացնում, սակայն մնում էր իբրև հայկական մշակույթի նշանակալի կենտրոն։ Առանձնապես հայտնի է նրա գրչության դպրոցը։ Այստեղ XV դարի ընթացքում ընդօրինակված ձեռագրերից մեզ հայտնի է ավելի քան 10-ը, որոնցից 3-ը [[Աստվածաշունչ]], 2-ը՝ [[Ավետարան]], 2-ը՝ [[Հայսմվուրք]] և այլն։ Հայտնի էր հատկապես Կարապետ քահանա գրիչը, որ գործել է XV դ առաջին կեսին։ Խլաթում է ծնվել Գրիգոր Խլաթեցին
20-րդ դարի սկզբում Խլաթում կար ընդամենը 200 տուն, որից միայն 15-ը հայկական։ Հայ բնակչությունն ընդհանրապես վերանում է [[Մեծ Եղեռն]]ի տարիներին։
|