«Ազատ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4.
|Պատկեր = Ազատի ջրամբար.JPG
|Պատկերի չափ =
|Նկարագրում = Ազատի ջրամբարի հյուսիս-արևելյան ծայրը [[Գառնի (գյուղ)|Գառնի]] և [[Լանջազատ]] գյուղերի միջև
|Քարտեզ =
|Քարտեզի լայնություն =
Տող 11.
|Ավազանի տարածք = 572
|Ավազան =
|Ջրի ծախս = 35,9
|Չափման վայր =
|Ակունք = [[Գեղամա լեռնաշղթա]]
|Ակունքի տեղակայում =
|Ակունքի բարձրություն =
|s_lat_dir = |s_lat_deg = 39|s_lat_min = 57|s_lat_sec = 37՛
|s_lon_dir = |s_lon_deg = 44|s_lon_min = 29|s_lon_sec = 17
|Գետաբերան = [[Արաքս]]
|Գետաբերանի տեղակայում =
Տող 29.
}}
{{համաշխարհային ժառանգություն|960}}
'''Ազատը''' ('''''Գառնի''''') գետ է [[Հայաստանի ՀանրապետությունՀայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Արարատի մարզ|Արարատի]] և [[Կոտայքի մարզ]]երում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում [[Գեղամա լեռնաշղթա]]յի [[Սպիտակասար]] լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան [[Քաջառու]] (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան [[Գողթ]] վտակն ընդունելը կոչվում է նաև [[Միլի (գետ)|Միլի]]։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան [[Սևջուր]] (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։ [[Գառնի (գյուղ)|Գառնի]] գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ [[Լանջազատ]] (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում [[Արաքս]]ը։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։
 
Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6, 5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։
Տող 35.
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
 
== Աղբյուրներ ==
* [[Հայաստանի Սովետական Հանրագիտարան]], Երևան, 1974, I հատոր, էջ 95
* [[Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան]], Հ.Մ.Այվազյան, Երևան, 2006, էջ 139
Տող 42.
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայաստանի գետեր]]
[[Կատեգորիա:Արաքս գետի վտակներ]]
[[Կատեգորիա:Կասպից ծովի ավազանի գետեր]]