«Խաչատուր Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: Ա. Մ. →  ա. մ., - →  - , , → , (44), ։ → ։ (16), ՝ → ՝ (3), → (56), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (4) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաու...
չ clean up, փոխարինվեց: → (7),   → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
== Կենսագրություն ==
 
'''Խաչատուր Կեսարացի''' ([[1590]], [[Կեսարիա]]&nbsp; -&nbsp; [[1646]], [[Նոր Ջուղա]]), կրթական-լուսավորական գործիչ։ Երիտասարդ տարիներն անց է կացրել [[Կիպրոս]]ի Ս. Մակարվանքում, ապա մեկնել [[Երուսաղեմ]], [[Կոստանդնուպոլիս]], այնտեղից էլ՝ [[Էջմիածին]]։ Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել [[Դավիթ Անհաղթ]]ի երկերը, ծանոթացել [[Արիստոտել]]ի, [[Պլատոն]]ի ուսմունքներին։ Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր [[1620]]-[[1646]] թթվականին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք։ Հիմնել է [[դպրոց]], [[գրադարան]], հավաքել [[Հայաստան]]ից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր։ Նրա սաներից էին [[Հակոբ Ջուղայեցի]]ն, [[Ոսկան Երևանցի]]ն, [[Հովհաննես Ջուղայեցի]]ն և ուրիշներ։ Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է։ [[1630]] թվականին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է [[Լվով]]՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու։ Վերադառնալով Նոր Ջուղա՝ [[1638]] թվականին հիմնել է [[Իրան]]ի առաջին [[տպարան]]ը։ <ref>[Լեւոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։]</ref> Խաչատուր Կեսարացին թաղված է Ս. Ամենափրկիչ վանքի [[տաճար]]ում։
 
== Հրատարակություններ ==
Տող 12.
* '''Զարբհանալյան Գ.''', Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
* '''Լևոն Մինասեան''', Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։
* '''Հ. Սահակ Ճեմճեմեան''', Հայ տպագրութիւնը և Հռոմ (ԺԷ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
* '''Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, &nbsp; ա. մ. Սավալյան''', Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Երևան, 1988։
* '''Ռաֆայել Իշխանյան''', Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
* Raymond H. Kévorkian, Catalogue des «incunables» arméniens, 1511-1695 ou Chronique de l'imprimerie arménienne, avec Jean-Pierre Mahé, Genève։ P. Cramer. 1986.