«Խաչասերում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (27), ՝ → ՝ (11), → (64), ), → ), , )։ → )։ (5), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Խաչասերում''', հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական [[բջիջ]]ների բնական կամ արհեստական միավորում։ Բնական կամ ինքնաբեր խաչասերումը կատարվում է բնության մեջ՝ առանց մարդու միջամտության։ [[Արհեստական խաչասերում]]ը լայնորեն կիրառվում է [[բույսերի և կենդանի]]ների սելեկցիայում՝ հիբրիդներն խառնացեղեր ստանալու համար։ Խաչասերման ժամանակ [[զիգոտ]]ում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները։ Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ [[հետերոզիգոտ]]։ Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով։ Ծագում են [[գեն]]երի նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ
Հիբրիդային և խառնացեղային սերնդին բնորոշ է հեաերոզիսի երևույթը, որն ի հայտ է գալիս առաջին սերնդում և մարում է հաջորդ սերունդներում։ Խաչասերման ժամանակ ձևառաջացման բնույթի վրա ազդում է ժառանգականության բջջապլազմային գործոնը, որը հատուկ է ձվաբջջին։ Ուստի և կարևոր է, թե ելակետային ցեղերից որն է վերցված որպես մայր և որը՝ հայր։ Այս առումով կատարում են փոխադարձ կամ ռեցիպրոկ խաչասերումներ, անհատի գենոտիպային կառուցվածքը պարզելու համար՝ վերլուծողական խաչասերում, իսկ հիբրիդում ծնողներից որևէ մեկի հատկանիշները ուժեղացնելու նպատակով՝ հետադարձ խաչասերում
==Բույսերի խաչասերում==
Բույսերի սելեկցիայում խաչասերումը իրականացնում են նույն տեսակի տարբեր սորտերի
==Կենդանիների խաչասերում==
Կենդանիների գյուղատնտեսությունում կենդանիների բուծման մեթոդ է, երբ սերունդ ստանալու համար զուգավորում են տարբեր ցեղերի կենդանիների։ Խաչասերումից ստացված սերունդը կոչվում է խառնացեղ, ի տարբերություն հիբրիդի, որն ստացվում է հիբրիդացման ժամանակ
{{ՀՍՀ}}
|