«Խաչածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (20), ։ → ։ (16), ՝ → ՝ (4), → (37), ), → ), (4), )։ → )։ (3), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (17),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
|ipni = 30000087-2
}}
'''Խաչածաղկավորների ընտանիք''' (''Brassicaceae'' կամ ''Cruciferae''), ծածկասերմ բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ էլ բազմամյա [[խոտաբույս]]եր են, երբեմն կիսաթփեր՝ պարզ, բազմաձև տերևներով։ Ծաղիկները մանր են, երկսեռ՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկապատը քառանդամ է, պսակը կազմված է խաչաձև դասավորված չորս թերթիկներից (այստեղից՝ խաչածաղկավորներ անվանումը)։ Առէջքները մեծ մասամբ 6-ն են, 2 շրջանով դասավորված, վարսանդը վերնադիր է։ Պտուղը պատիճ է կամ պատիճակ։
 
Խաչածաղկավորների մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ. [[կաղամբ]]ը, [[բողկ]]ը և այլն)։ Որոշ խաչածաղկավորներ (օրինակ. [[մանանեխ]]ը, [[գոնգեղ]]ը, [[սորուկ]]ը) պարունակում են տեխնիկական և սննդային նշանակություն ունեցող յուղեր։ Լրջաբույսը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է ինդիգո կապույտ ներկը։ [[Շահպրակ]]ը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Խաչածաղկավորներից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր։ [[Ավլախոտ]]ը (Sisymbrium), [[հովվամաղախ]]ը (Capsella bursa-pastois), [[շնկոտեմ]]ը (Thlaspi) տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Խաչածաղկավորների մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր։
 
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ [[ՀՀ]]-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.flowersinisrael.com/FamBrassicaceae.html Brassicaceae ընտանիքը]  -  [[Իսրայել]]ի ծաղիկները {{en}}
* [http://www.botany.hawaii.edu/faculty/carr/brassic.htm Brassicaceae ընտանիքը www.botany.hawaii.edu կայքում] {{en}}