«Խաղողագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (3), , → , (25), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (36), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5),   → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Vitisl-labrusca-8-Kentucky-Native-Plant-Society.png|մինի|''[[Vitis labrusca]]'']]
'''Խաղողագրություն''', ամպելոգրաֆիա (ἄμπελος՝ գինի + γράφος, գրել), [[գիտություն]] [[խաղող]]ի տեսակների և սորտերի, դրանց հատկանիշների փոփոխման մասին՝ կապված արտաքին պայմանների և մարդու նպատակաուղղված գործունեության հետ։ Որպես կիրառական բուսաբանության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XIX դ.։ 1873-ին Վիեննայում ստեղծվեց խաղողագրության միջազգային հանձնաժողով, որը սահմանեց խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ։ Տարբերում են ընդհանուր խաղողագրություն, որն ուսումնասիրում է խաղողազգիների ընտանիքի կարգաբանության, ծագման, տարածման, տեսակների և սորտերի փոփոխման հարցերը, և մասնավոր խաղողագրություն», որն զբաղվում է խաղողի սորտերի և կլոնների (մեկ անհատի գենետիկորեն միասեռ վեգետատիվ սերունդ) բուսաբանական նկարագրությամբ, դրանց կենսաբանական ու տնտեսական բնութագրով։
 
Խաղողագրությունը մշակում է գիտական հիմնավորումներ խաղողի սելեկցիայի և սորտաշրջանացման, նոր շրջաններում խաղողի մշակույթի տարածման, սորտերի ծագման ու դասակարգման համար։ ՍՍՀՄ-ում 1946  -  70-ին հրատարակվել է «ՍՍՀՄ ամպելոգրաֆիա» 10-հատորանոց կապիտալ աշխատությունը, որն ընդգրկում է խաղողագրության տեսական հարցերը և երկրի տնկարկներում եղած շուրջ 2800 սորտերի ու կլոնների, այդ թվում նաև՝ հայկական խաղողի 171 սորտերի նկարագրությունը։ ՀՍՍՀ-ում խաղողագրության աշխատանքները սկսվել են 1930-ից, 1943-ից ուսումնասիրվել են խաղողի հինավուրց, քիչ տարածված կամ մինչ այդ անհայտ մնացած սորտերն ու կլոնները, ինչպես նաև հայկական նոր սորտերը։ Հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (Ե., 1947  -  1962, հ. 1  -  2) աշխատությունը, ուր նկարագրված են 247 տեղական հին և նոր, մասամբ նաև բերովի սորտեր։ Հայկական խաղողի 26 սորտեր նկարագրված են նաև Միջազգային գրանցման մատյանում, իսկ հայկական խաղողի 21 հին և սելեկցիոն նոր սորտեր՝ «ՍՍՀՄ խաղողի լավագույն սորտերը» ալբոմում (Մ., 1972)։
 
{{ՀՍՀ}}