«Եղիշե Թադևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (47), ։ → ։ (19), ՝ → ՝ (4), → (61), ), → ), (13), ( → ( (21) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (34),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
| ազդել է=
}}
'''Եղիշե Թադևոսյան''' ([[1870]] թ․ [[սեպտեմբերի 24]], [[Վաղարշապատ]]  -  [[1936]] թ․ [[հունվարի 22]], [[Թիֆլիս]]), հայ գեղանկարիչ։
 
==Կենսագրություն==
===Վաղ շրջան===
[[1879]]–[[1894|94]] թթ-ին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894–95 թթ-ին դասավանդել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ում, ապա վերադարձել է [[Մոսկվա]]։ [[1896]] թ-ին Թադևոսյանը մասնակցել է «[[Պերեդվիժնիկներ]]ի» 24-րդ ցուցահանդեսին, [[1898]] թ-ին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թ.) և «Քարոզ ուղղադավաններին» (1896 թ.) կտավներն արժանացել են մրցանակների։ 1898 թ-ին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է [[Պաղեստին]], գրեթե ամեն տարի ճամփորդել [[Մերձավոր Արևելք]]ի ու [[Եվրոպա]]յի երկրներում (մինչև 1914 թ.), [[Ռուսաստան]]ում և [[Հայաստան]]ում, ստեղծել մի շարք գործեր։
 
===Գործունեությունը Թիֆլիսում և Երևանում===
Տող 25.
 
==Աշխատանքները==
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է [[գրաֆիկա]]կան, [[կիրառական արվեստ]]ի, [[բեմանկարչություն|բեմանկարչական]]գործեր, [[խճանկար]]ներ, [[մանրաքանդակ]]ներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Երկրպագություն խաչին», 1901 թ., և այլն) զգացվում է [[Վարդգես Սուրենյանց]]ի արվեստի ազդեցությունը։
 
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921 թ.) և այլն։ Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929 թ.), «Հովհաննես Թումանյան» (1933 թ.), «Կոմիտաս» (1935 թ.) և այլ դիմանկարներ։ Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ [[գյուղ]]ը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895 թ.), «Խնձոր ունեմ խածած է» (1930 թ.) և այլն։ Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է [[Հայոց ցեղասպանություն|հայերի կոտորածներ]]ի ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Կեսօրյա ճաշ», 1896 թ., և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910 թ.), «Տորք Անգեղ» (1910 թ.), «Արշակ և Փառանձեմ» (1921 թ.), «XI դարի աղջիկը» (1921 թ.), նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
 
Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893 թ.), «Տիրամայր» (1917 թ.) կրոնական սյուժեներով գործերը։ Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909 թ.), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919 թ.) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք քաղքենի հասարակության դեմ։
 
Թադևոսյանի գործերից պահվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան|Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի]], [[Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան|Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական]] և այլ թանգարաններում։