«Բենեդիկտ Սպինոզա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - → - (3), , → , (44), ։ → ։ (19), ՝ → ՝ (10), → (67), ), → ), (4), )։ → )։ (3), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (19), → (6) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
[[Պատկեր:Spinoza.jpg|մինի|աջից]]
'''Բենեդիկտ Սպինոզա'''
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է
Մարդու մասին Սպինոզայի ուսմունքի համար էական է նրա մեխանիստական դետերմինիզմը, քանի որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի այն առաջ բերող բնական պատճառների շղթան, ապա համընդհանուր պատճառականությունը համընկնում է անհրաժեշտության հետ, այստեղից էլ՝ մարդու, որպես բնության մի մասի, բոլոր գործողությունների անհրաժեշտ պատճառական պայմանավորվածությունը։ Իր մարմնով, զգացմունքներով ու կրքերով մարդն այդ անհրաժեշտության ստրուկն է, բայց բանականության շնորհիվ նա ճանաչում է իրերի օբյեկտիվ անհրաժեշտ ընթացքը և ըստ այդմ կառուցում իր գործողությունները՝ ազատվելով կույր ուժերի հարկադրանքից։ Ուրեմն, ազատությունը հակադրվում է ոչ թե անհրաժեշտությանը, այլ հարկադրանքին, ազատությունը ճանաչված անհրաժեշտությունն է։ Դրան համապատասխան, պետությունը, ծագելով հասարակական դաշինքի հիման վրա, կոչված է սահմանափակելու մարդկանց կրքերի վրա հիմնված գործողությունները և հնարավորություն տալու, որ մարդիկ գործեն բանականությամբ, այսինքն՝ ազատորեն։
Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են
Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ
== Արտաքին հղումներ ==
* [http://philotheus.blogspot.com/2012/07/de-deo.html Բենեդիկտ Սպինոզա. "Էթիկա" - Աստծո մասին (De Deo)]
{{ՀՍՀ}}
|