«Ժան Միշել Ժար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 104.
2008 - '''Oxygene 5.1''' («Թթվածին 5.1»)

Ժան Միշել Ժառի հաջորդ 5.1 ձևաչափով ձայնագրված ալբոմ։ 30 տարի առաջ՝ 1976-ին ձայնագրած «Թթվածնի» բոլոր ստեղծագործությունները Ժառը վերաձայնագրում է նոր ձևաչափով և այդպիսով հարգանքի տուրք մատուցում իր առաջին ամենահայտնի ալբոմին։

== ՀԱՄԵՐԳՆԵՐ ==

'''1979''' - Place De La Concorde («Կոնկորդ հրապարակ»)

'''Ամիս, ամսաթիվ'''՝ 1979 թ., հուլիսի 14, Փարիզի կենտրոնում գտնվող «Կոնկորդ» հրապարակում։

'''Ներկաներ'''՝ 1.000.000

Ժան Միշելի առաջին բացոթյա մեգեհամերգը։ Այս համերգը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ «Ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ» անվանակարգում։

'''1981''' - Concerts In China («Համերգներ Չինաստանում»)

'''Ամիս, ամսաթիվ'''՝

1981 թ., հոկտեմբերի 21-22 - Պեկին, Չինաստան

1981 թ., հոկտեմբերի 26, 27, 29 - Շանխայ, Չինաստան

'''Ներկաներ'''՝ 218.000

Մաոի վարչակարգի փլուզումից հետո, սա ամենաառաջին դեպքն էր, երբ պաշտոնական այցով Չինաստան ժամանեց արևմտյան երաժիշտ։ Հատուկ այս համերգների համար Ժան Միշել Ժառը պատրաստեց 7 նոր ստեղծագործություն։
Ժան Միշել Ժառի այս համեգրները հեռուստատեսությամբ և ռադիոյով ունկնդրեցին և դիտեցին մոտ կես միլիարդ մարդ։