'''Արամ Գրիգորի Քաթանյան''' (ծնվել է [[1926]] թվականի [[մարտի 10]]-ին [[Երևան]]ում - [[1998]]), հայ սովետական դիրիժոր։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ ([[1976]])։
[[1951]]-ին ավարտել է [[Երևանի կոնսերվատորիա]]ն (Կ․ Ս․ Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ [[1958]]-ից՝ Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, [[1964]] - [[1970|70]]-ին և [[1974]] - [[1982|82]]-ին՝ գլխավոր դիրիժոր։ [[1970]] - [[1973|73]]-ին՝ [[Հայաստան]]ի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ՍՍՀՄ-ում) իրականացվել են Ի․ Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի ([[1963]]), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի ([[1963]]), Զ․ Կ․ Մենոտտիի «Հյուպատոսը» ([[1966]]), Վ․ Բելլինիի «Նորմա» ([[1975]]) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» ([[1961]]), է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» ([[1966]]), Գ․ Եղիազարյանի «Անուրջների լիճը» ([[1968]]), Ա․ Հարությունյանի «Սայաթ-Նովա» ([[1969]]) բեմադրությունը։