«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ, , → , (28), ։ → ։ (20), ՝ → ՝ (9), → (51), ), → ), (3), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (14), ;կ → ։ Կ, &nbsp։ → oգտվելով ԱՎԲ
Տող 17.
| Վիքիպահեստում =
}}
'''Աղձնիքը''', ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] (ըստ այլ ուսումնասիրողների՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]) «[[Աշխարհացույց]]ի», հանդիսանում էր [[Մեծ Հայք]]ի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է ''Ալզի'', ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ ''Ալզինի'' ձևով։
 
[[Պատկեր:Mets Hayq - Nahangner - Aghdzniq.jpg|մինի|400px|Աղձնիք նահանգն ըստ Ս.Երեմյանի։
Տող 24.
==Աշխարհագրություն և Երկրաբանություն==
 
Աղձնիքը գտնվում էր Արևմտյան [[Տիգրիս]]ի և [[Հայկական Տավրոս]]ի միջև, մոտ 18 000&nbsp;կմ Կմ<sup>2</sup> տարածությամբ և ուներ 10 գավառ։
 
Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը [[Հայկական Տավրոս]]ի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին [[Անգեղ-Տուն]] (''Քաղ''), [[Նփրկերտ]] և [[Աղձն]] (''Արձն'', ''Արզն'') գավառները, իսկ լեռնային մասում՝ [[Կեթիկ]], [[Տատիկ]], [[Ազվաց ձոր]], [[Երխեթք]] (''Խերխեթք''), [[Գզեղխ]], [[Սալնոձոր]] և [[Սանասունք]] (''Սասուն'') գավառները։ [[Արտաշիսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի օրոք Աղձնիքը [[Մեծ Հայք]]ի չորս [[բդեշխություններ]]ից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն [[Տիգրանակերտ]]ը ''«արքունի քաղաք»'' էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ ''«շահապը»''։
 
Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես [[Անգեղ-Տուն]] և [[Ազնվաց ձոր]] գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։
 
==Պատմություն==
Տող 35.
[[Պատկեր:Armenia - Geography by Khorenatsi - V c.jpg|մինի|400px|Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան]]
===Վաղ միջնադար===
[[Մծբինի դաշնագիր|Մծբինի 40-ամյա դաշնագրի]] (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը ([[Անգեղ-Տուն]], [[Նփրկերտ]], [[Աղձն]]) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ [[Մեծ Հայք]]ի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ [[Աղձն]] գավառի, անջատվելով [[Մեծ Հայք|Հայք]]ից, անցավ [[Բյուզանդիա|Արևելյան Հռոմեական կայսրությանը]] որպես առանձին վարչական միավոր՝ [[Մեծ Ծոփք]] (''Սոփանենե'') անունով, իսկ [[Աղձն]]ը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց [[Սասանյաններ|Սասանյան Իրանին]]։ [[Սասանյաններ]]ի ավերած [[Տիգրանակերտ]]ի տեղում հռոմեացիները կառուցեցին [[Մարտիրոպոլիս]] (''Մարտիրոսաց քաղաք'' կամ ''[[Նփրկերտ]]'') բերդաքաղաքը, որը [[Աքբա]], [[Ափում]] և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը [[Սասանյաններ]]ի ներխուժումից։ [[Մեծ Հայք]]ի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ [[Բյուզանդիա|Բյուզանդական կայսրությանը]] և միացվեց [[Վերին Միջագետք]] պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
 
===Արաբական տիրապետության շրջան===
 
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական ''Դիար-ռաբիա'' ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել [[Հայկական Տավրոս]]ից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղձնիք» էջից