«Ադանայի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (45), ;կ → ։ Կ (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: &nbsp։ → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 77.
Ընդգրկում էր պատմական [[Կիլիկիա]]յի արևմտյան մասը։ Հյուսիսից եզրավորված էր [[Կենտրոնական Տավրոս]]ի և [[Անտիտավրոս]]ի լեռնաշղթաներով, արևելքից՝ [[Ամանոսյան լեռներ]]ով, որոնց միջև տարածվում է [[Չուքուրօվա]]յի ([[Կիլիկիա]]յի) դաշտավայրը։
 
Ադանայի վիլայեթը տարածքով համընկնում էր ժամանակակից [[Թուրքիա]]յի [[Իչել]]ի և [[Սեյհան]]ի ([[Ադանայի]]) վիլայեթներին։ Տարածությունը շուրջ 40 000&nbsp։ Կմ<sup>2</sup> էր։ Բաժանված էր [[Իչել]]ի, [[Ադանա]]յի, [[Կոզան]]ի ([[Սիս|Սսի]]) և [[Ջեբել-Բերեքեթ]]ի սանջակների։ Կենտրոնը՝ [[Ադանա]]։ Ադանայի վիլայեթի լեռները դժվարամատչելի են։ Լեռնանցքներից նշանավոր են [[Կիլիկիո դռներ]]ը (հայ մատենագրության մեջ հայտնի են ''Դրունք Կիլիկիոյ'' անվամբ), կամ [[Կուկլակի կապան]]ը (թուրք. ''Կյուլեք-բողազ'')՝ [[Կենտրոնական Տավրոս]]ում և [[Ասորոց դուռ]]ը (''Դրունք Ասորւոց'')՝ [[Ամանոսյան լեռներ]]ում։
 
Խոշոր գետերն են ''Սեյհանը'' (''[[Սարոս]]'', ''Սիհուն''), ''Ջեյհանը'' (''[[Պյուռամոս]]'', ''Ջիհուն''), ''Գյոքսուն'' (''[[Կալիկադնոս]]'', ''Սելևկիա'') և ''Թարսուսը'' ([[Տարսոնագետ]])։ Ադանայի վիլայեթի սահմաններում էին [[Մերսին]]ի և [[Ալեքսանդրետ]]ի (''Աղեքսանդրեակ'', ''Իսկենդերուն'', ''[[Հայկական ծոց|Հայկական]]'') ծոցերը՝ բաժանված [[Կարատաշի հրվանդան]]ով։ [[Միջերկրական ծով]]ի այդ հատվածում, գետաբերանների մոտ (որտեղ կուտակվում են ալյուվիալ նստվածքներ) նկատվում է ցամաքի “աճ”։ [[Տարսոն]] քաղաքը, օրինակ, որը մ.թ. առաջին դարերում Միջերկրականի ափին էր, այժմ ծովափից ուղիղ գծով հեռացել է մոտ 17&nbsp։ Կմ։
 
Ադանայի վիլայեթի լեռնային մասի կլիման չոր ցամաքային է՝ ձմռանը ցուրտ, ամռանը՝ զով։ Դաշտային մասն ունի տաք, միջերկրածովային կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 19°C է ([[Ադանա]]), տեղումները՝ 600 մմ (առավելապես՝ ձմռանը, ամռանն անձրևները հազվադեպ են)։ Լեռնային մասերը հարուստ են աղբյուրներով և հանքային ջրերով, որոնց մի մասը հայտնի է բուժիչ հատկություններով (Իլիջե՝ [[Կենտրոնական Տավրոս]]ի ''Բոլկար-դաղ'' բազուկի ստորոտին)։
Տող 100.
Ադանայի վիլայեթի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն էր։ [[Բամբակ]]ենուց բացի (տարեկան 20000 տոննա) մշակում էին [[քունջութ]], [[ցորեն]], [[վարսակ]]։ Տարածված էր [[ծիրան]]ի, [[խնձոր]]ի, [[նուռ|նռան]], [[ընկույզ]]ի, [[ձիթապտուղ|ձիթապտղի]] և ցիտրուսների ([[նարնջ]]ի, [[կիտրոն]]ի) մշակությունը։ Զարգացած էր բանջարանուծությունը։ Լեռնային մասերում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ։ Կային բամբակի մաքրման, [[մահուդ]], [[թաղիք]], [[կտավ]], [[գորգ]]եր, [[կաշի]], թամբ արտադրող տնայնագործական ձեռնարկություններ։ [[Սարոս|Սեյհանի]] և [[Պյուռամոս|Ջեյհանի]] գետաբերանների միջև ընկած ծովալճակներից արդյունահանվում էր [[աղ]]։
 
Ադանայի վիլայեթում առաջին երկաթուղին (Մերսին-Ադանա, 67&nbsp։ Կմ) շահագործման է հանձնվել 1886-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրան միացվեց [[Բաղդադ]]ի երկաթուղու՝ [[Իկոնիա|Կոնիայից]] [[Կիլիկիո դռներ]]ի և [[Ադանա]]յի վրայով [[Ասորիք]] մտնող հատվածը։ Ադանայի վիլայեթով էին անցնում նաև [[Ասորիք]] և [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ափերը տանող մի քանի տարանցիկ ճանապարհներ, որոնցով փոխադրումները կատարվում էին [[ուղտ]]երով կամ սայլերով։ [[Սարոս|Սեյհան]] ([[Ադանա]]յից մինչև գետաբերանը) և [[Պյուռամոս|Ջեյհան]] ([[Մամեստիա]]յից մինչև գետաբերանը) գետերի վրա կար նավարկություն։ [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ափին գլխավոր նավահանգիստը [[Մերսին]]ն էր։ Ադանայի վիլայեթի արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը գտնվում էին հայերի ձեռքին։ Երկրագործությամբ զբաղվող հայերն արդեն օգտագործում էին [[Եվրոպա]]յից ներմուծած գյուղատնտեսական մեքենաներ։
 
[[Պատկեր:Armenian Province of Cilicia.JPG|մինի|400px|Կիլիկիայի Հայկական Մարզը (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)]]
 
== Ադանայի վիլայեթը Աբդուլ Համիդ II-ի և Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում ==
[[Աբդուլ-Համիդ II]]-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը ([[Ադանայի կոտորած]] 1909), ապա և [[Հայոց Ցեղասպանություն|1915 թ.-ի տեղահանությունն ու եղեռնը]] ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ երբ 1919 թ.-ին ֆրանսիական բանակը հայ կամավորականների օժանդակությամբ գրավեց Ադանայի վիլայեթը, շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն [[Անկարա]]յի 1921 թ.-ի հոկտեմբերի 20-ի պայմանագրի (Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922 թ.-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը [[Կիլիկիա]]յի 150 000 հայերին ստիպեց տեղափոխվել [[Սիրիա]] և [[Հունաստան]]։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են [[Մերսին]] և [[Տարսոն]] քաղաքներում։ Ներկայիս Ադանայի վիլայեթի տարածքը 17300&nbsp։ Կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 1965 թ. դրությամբ՝ 902 700։
 
== Վարչական բաժանում ==