«Աբրահամ Գ Կրետացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (12), ՝ → ՝ (3), → (25), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աբրահամ Գ Կրետացի''' (ծ. թ. անհայտ, ք. Կանդիա, [[Կրետե]] կղզի – 1737թ. ապրիլի 18), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1734 թ-ից, պատմագիր։ Հաջորդել է [[Աբրահամ Բ Խոշաբեցի|Աբրահամ Բ Խոշաբեցուն]]։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Կրետե կղզու [[Հերակլիոն|Կանդիա]] քաղաքում։
Նախքան կաթողիկոսական գահը ստանձնելը եղել է [[Երուսաղեմ]]ի միաբան և նվիրակ, 1709–34 թթ.՝ Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։
 
Կրետացու օրոք [[Անդրկովկաս]]ի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով [[Թուրքիա]]յի դեմ, վերանվաճել է [[Իրան]]ի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքա Նադիր շահի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի։ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին [[Երևան]]ում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։
 
Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և ՆատրՇահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում [[1736]] թ.-ի [[մարտի 10]]-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։
 
Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է [[1796]] թ.-ին, Կալկաթայում<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/patmutyun_ancic1796.pdf Պատմութիւն Անցից Տեառն Աբրահամու՝ Սրբազան Կաթուղիկոսին Հայոց Թաքիրդաղցւոյ, առ Նադրշահ Արքայիւն Պարսից, Կալկաթա, 1796։]</ref> և [[1870]] թ.-ին՝ [[Վաղարշապատ]]ում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն և հրատարակել «Collection d'historiens armenians» ժողովածուում (հ. 2, 1876)։
 
Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդում է [[Ղազար Ա Ջահկեցի]]ն։