«Աբբասյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (10), , → , (91), ։ → ։ (32), ՝ → ՝ (14), → (131), ), → ), (42), )։ → )։ (4), ( → ( (57) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (101),   → (20) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աբբասյաններ''' ({{lang-ar|العبّاسيّون}}), [[արաբ]]ական [[խալիֆա]]ների հարստություն։ Կոչվել է [[Մուհամմեդ]] մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Աբբասյանների իշխանության տիրացան Աբա-Մուսլիմի ապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754)։
[[Աբբասյանների խալիֆայություն]]ը (հայտնի է նաև [[Բաղդադի խալիֆայություն]] անվամբ) սկզբում տարածվում էր [[Ատլանտյան օվկիանոս]]ից մինչև [[Հնդկաստան]]՝ ընդգրկելով [[Ասիա]]յի արաբական երկրները, [[Իրան]]ը (մինչև IX դարի սկիզբը), [[Առաջավոր Ասիա]]յի մեծ մասը, [[Անդրկովկաս]]ը, [[Միջին Ասիա]]յի հարավային մասը, [[Եգիպտոս]]ը, [[Հյուսիսային Աֆրիկա]]ն (մինչև IX դարը)։
 
== Ձևավորում և վերելք ==
[[Պատկեր:Abbasids850.png|250px|մինի|[[Աբբասյան խալիֆայություն]]ը 850 թ-ին]]
VIII դարի երկրորդ կեսին [[Օմայաններ]]ի իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով [[պարսիկ]] ֆեոդալական վերնախավի և [[Շիա իսլամ|շիա աղանդի]] հետևորդների վրա՝ Աբբասյանները 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում մահմեդականության գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Մահմեդական կրոնում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մահմեդական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմական ասպարեզներում։ Մայրաքաղաքը [[Դամասկոս]]ից փոխադրվեց [[762]]-ին հիմնադրված [[Բաղդադ]] քաղաքը։ [[Խալիֆա]]ները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Աբբասյանների խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմնական ճյուղերն էին [[հողագործություն]]ը և [[անասնապահություն]]ը։ Գյուղացիները [[հող]]ահարկ՝ «խարաջ» էին վճարում, ոչ մահմեդականները՝ նաև գլխահարկ՝ «ջիզիե»։ [[Արհեստ]]ներն ու [[առևտուր]]ը նպաստեցին [[քաղաք]]ների զարգացմանը ([[Բաղդադ]], [[Բասրա]], [[Դամասկոս]], [[Կահիրե]], [[Բուխարա]])։ Զարգացավ արաբական [[մշակույթ]]ը։ Մամուն խալիֆայի օրոք (813  -  833) հին [[պարսկերեն]]ից, [[հունարեն]]ից և [[ասորերեն]]ից [[արաբերեն]] թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ [[մաթեմատիկա]]ն, [[աստղաբաշխություն]]ը, [[ճարտարապետություն]]ը ևն։
 
== Անկում ==
[[Պատկեր:Abbasids Baghdad Iraq 765.jpg|մինի|ձախից|Աբբասյան մետաղա[[դրամ]], [[Բաղդադ]], [[Իրաք]], 765 թ.]]
Սակայն շուտով կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833  -  842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով [[արաբ]]ական [[ցեղ]]ային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք [[ստրուկ]]ներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագրական շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756  -  1031)՝ հիմնելով [[Իսպանիա]]յում [[Կորդովայի խալիֆայություն]]ը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788  -  985)՝ [[Մարոկկո]]յում, Աղլաբյանները (800  -  909)՝ [[Ալժիր]]ում ու [[Թունիս]]ում և Թահիրյանները (821  -  873)՝ [[Խորասան]]ում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869  -  883-ի ապստամբությունը։ [[Եգիպտոս]]ում անկախության հասան Թուլունյանները (868  -  905), [[Իրան]]ում՝ Սաֆարյանները (867  -  908) և Սամանյանները (875  -  999), [[Արաբիա]]յում՝ Կարմաթները։ իշխանություններ։
 
== Վերացում ==
 
[[945]]-ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին [[Բաղդադ]]ը, Աբբասյանները փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մահմեդականների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ [[Մոնղոլներ]]ի ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին [[Կահիրե]]։ 1517-ին օսմանյան սուլթան [[Սելիմ I]] գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մահմեդականների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց [[Կ. Պոլիս]]։
 
== Գահացանկ ==
 
# Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754),
# [[Աբու Զաֆար Մանսուր]] (754-775),
# Մահդի (775-785),
# Հադի (785-786),
# Հարուն ալ Ռաշիդ (786-809),
# Ամին (809-813),
# Մամուն (813-833),
# Մութասիմ (833-842),
# Ուասիք (842-847),
# Մութավաքիլ (847 -861),
# Մունթասիր (861-862),
# Մուսթաին (862-866),
# Մութազզ (866-869),
# Մուհթադի (869 -870),
# Մութամիդ (870-892),
# Մութադիդ (892-902),
# Մուքթաֆի (902-908),
# Մուքթադիր (90 -932),
# Կահիր (932 -934),
# Ռադի (934-940),
# Մութթակի (940-944),
# Մուսթաքֆի (944-946),
# Մութի (946 -974),
# Թաի (974-991),
# Կադիր (991-1031),
# Կաիմ (1031-1075),
# Մուքթաֆի (1075-1094),
# Մուսթազհիր (1094 -1118),
# Մուսթարշիդ (1118-1135),
# Ռաշիդ (1135-1136),
# Մուքթաֆի (1136-1160),
# Մուսթանջիդ (1160-1170),
# Մուսթադի (1170-1180),
# Նասիր (1180-1225),
# Զահիր (1225-1226),
# Մուսթանսիր (1226-1242),
# Մուսթասիմ (1242-1258)։
 
== Գրականություն ==
* Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
* Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912
* Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917