«Հյուդասպի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17), → (11) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 23.
 
 
[[Պատկեր:BattleՀյուդասպի hydaspes crossingճակատամարտ.gif|ձախից|մինի|300px]]
[[Պատկեր:Alexander and Porus draw.jpg|ձախից|մինի|300px]]
Ճակատամարտը երկու փուլով ընթացավ։ Նախ, ծանր հետևակազորը Ալեքսանդրի զորավար [[Քրաթեր]]ի ղեկավարությամբ կեղծ ցուցադրեց գետանցման պատրաստություններ ու դրանով շեղեց մյուս ափին ճամբարված հնդիկ զորքի ուշադրությունը։ Իսկ այդ ժամանակ, 26 կիլոմետր հոսանքն ի վեր, Ալեքսանդրը իր հիմնական ուժերով պատրաստում է իսկական գրոհը։ Գիշերը, ուժգին ամպրոպի ու տեղատարափի պայմաններում մակեդոնական զորքին հաջողվեց բեռնավորվել նավերի ու լաստերի վրա ու գետով վար իջնել դեպի Պորոսի ճամբարը։ Առավոտյան ձեռնարկած գրոհը դարձավ կատարյալ անակնկալ հնդիկների համար։ Ռաջա Պորոսը անձամբ էր գլխավորում իր զորքը, որի կազմում ընդկրկված էին ռազմակառքեր ու հատուկ վարժեցրած փղեր։ Պորոսի ճակատային գծում կանգնած էին փղերին, իսկ աջ ու ձախ թևերում՝ հեծելազորը։ Ալեքսանդրը, խուսափելով փղերի հետ անմիջական առճակատումից, որոշեց գրոհը սկսել ձախ թևի հեծելազորի ուժերով։ Նա պատրաստվում էր գցել փղերի դեմ իր ծանրազեն հետևակը միայն այն պահին, երբ կռվի դաշտում քաոս կառաջանար։ Ալեքսանդրի մտահղացումը հաջողությամբ պսակվեց, բայց ծանր կորուստների գնով։ Հնդիկ զինվորները ցուցադրեցին զարմանալի տոկունություն. նրանց հեծելազորը հակահարվածի դիմեց, փղերը գրոհեցին մակեդոնացիների վրա։ Կրիտիկական վիճակը հանգույցալուծեցին մակեդոնացիների մարտական արվեստն և արագ վերադասավորումները։ Նրանց նետաձիգները հեռվից վիրավորում էին կենդանիներին, և մոլեգնած աժդահաները մխրճում էին հնդիկ զինվորներին, իսկ մակեդոնական փաղանգը ավարտում էր գործը։ Այդ պահին օգնության հասած Քրաթերի զորքը ապահովեց կատարյալ հաղթանակը։