«Իսոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
 
Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը։ Հեթայրները աջ կողմից շրջանցեցին թշնամուն ու մխրճվեցին նրա հետևակազորի մեջ։ Այնուհետև Ալեքսանդրը թեքեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը։ Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնաշփոթված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը։
[[Պատկեր:BattleԻսոսի issus decisiveճակատամարտ.gif|ձախից|մինի|350px]]
 
Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև։ Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավել էին խորացել թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը ճեղքվեց և բացակի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները։ Մակեդոնացիները, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը պարսիկների հուժկու հարվածների տակ։ Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ անձամբ Դարեհին։ Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, չնկատելով ազդրի վնասվածքը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ռազմակառքի ուղղությամբ։ Պարսիկ թիկնապահները զանգվածներով զոհվում էին իրենց արքային պաշտպանելիս։ Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ իր ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, վեր ցատկեց իր նժույգի վրա, ու, մինչ ճակատամարտի ավարտը, փախուստի դիմեց։ Նրա հետևից վազեց իր զորքը, ցնծված միահամուռ աղաղակով «արքան փախչու՜մ է»։ Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով, որ իրենց զորքը նահանջում է, իսկ նրա հետևից գլորվում է մակեդոնացիների ալիքը, շրջեցին իրենց նժույգները։ Գազազած մակեդոնացիք հետապնդում էին, և պարսիկները, մխրճելով իրենց հետևակին, խուճապահար նահանջեցին։ Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, որին կրնկակոխ հետապնդում էր Ալեքսանդրը։