«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
 
Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։
[[Պատկեր:BattleԳրանիկոսի granicusճակատամարտ.gif|ձախից|մինի|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը՝ թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա՝ ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով պարսիկ զինվոր, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Քլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց։
 
104

edits