«Արաքսի Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
== Կենսագրություն ==
Արաքսի Սարյանը (Հարությունյանը) ծնվել է [[Լենինականում]] (այժմ [[Գյումրի]]), դերասան, [[Լենինական դրամատիկական թատրոնի]] տնօրեն` [[Արծրուն Հարությունյանի]] ընտանիքում։ Սովորել է Լենինականի [[Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում]] (ավարտել` մեդալով) և [[Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում]] (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] պատմա–տեսական բաժին։
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել [[ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] ասպիրանտ, [[Ռոբերտ Աթայանի]] ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը,` որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965 – 1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19–20 դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի [[Տիգրան Չուխաջյան]]ի և [[Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում]] որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։
1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վարել է երաժշտության պատմության տարբեր դասընթացներ։ 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից դարձել է [[Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։ Մինչ կյանքից հեռանալը եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ։