«Մյուզիքլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (5), ՝ → ՝ (3), → (21), ), → ), (7), )։ → )։ , ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (16) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մյուզիքլ''' ({{lang-en|musical}}), երաժշտական-բեմական ստեղծագործություն՝ առավելապես կատակերգական բնույթի, ուր օգտագործվում են էստրադային և կենցաղային երաժշտության, [[օպերա]]յի և օպերետի, [[խորեոգրաֆիա]]յի արտահայտչամիջոցներ։ Մյուզիքլի բնորոշ գծերից է ընկալման համար ոչ բարդ գեղարվեստական միջոցներով [[դրամատուրգիա]]կան լուրջ խնդիրներ լուծելու միտումը։
 
Սկզբնավորվել է [[ԱՄՆ]]-ում, [[XIX դար]]ի վերջին, լայն տարածում է գտել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո։ Ճանաչում են ստացել [[Ջորջ Գերշվին|Գերշվին]]ի «Քեզ եմ երգում» ([[1931]]), Ռ․ Ռոջերսի «Օկլահոմա» ([[1943]]), «Երաժշտության հնչյուններ» ([[1959]]), Է․ Բեռլինի «Վերցրու հրացանը, Էնն» ([[1946]]), Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդի» ([[1956]]), Լ․ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» ([[1957]]), [[1960]]-ական թթ․՝ անգլիական կոմպոզիտոր Լ․ Բարտի «Օլիվեր», «Մեգգի Մեյ» մյուզիքլները։
 
Հայ [[կոմպոզիտոր]]ներից մյուզիքլներ գրել է [[Ռոբերտ Ամիրխանյան|Ռ․ Ամիրխանյան]]ը՝ «Ատամնաբույժն արևելյան» (ըստ [[Հակոբ Պարոնյան|Հ․ Պարոնյան]]ի, [[1976]]) և մանկական «Դինգ-դոնգ» ([[1979]])։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մյուզիքլ» էջից