«Մարգարին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (26), ։ → ։ (12), ՝ → ՝ (4), → (35), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Margarine BMK.jpg|265px|մինի|Գերմանական արտադրության մարգարին]]
'''Մարգարին''' ([[Ֆրանսերեն|ֆրանս]].` ''margarine''), սննդանյութ, ձեթերի ու [[կենդանական յուղ|կենդանական ճարպերի]], [[կաթ]]ի, համեմունքների և այլ նյութերի խառնուրդ։ Սննդարարությամբ, համով, քիմիական բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով նման է [[կարագ]]ին։ Մարգարինն օրգանիզմում յուրացվում է 94-97, 6%-ով, կարագը՝ 93-98, 5%-ով։
 
Տարբերում են՝
Տող 10.
''Խոհարարական'' մարգարինը բուսական ձեթերի և կենդանական ճարպերի խառնուրդ է, օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ և խոհարարական գործում։ ''Փոշենման'' մարգարինն օգտագործվում է խտացված սննդի պատրաստման համար։
 
Արևմտյան Եվրոպայում մարգարինի արտադրությունն սկսվել է 1869-ին, նախկին ԽՍՀՄ-ում՝ 1927-ին (1977-ին արտադրվել է 1, 2 մլն տ մարգարին)։ Մարգարինի արտադրության հիմնական հումքը բուսական ձեթերը (օգտագործվում են առանց հիդրոգենացման կամ հիդրոգենացումից հետո) և կենդանական ճարպերն (տավարի, ոչխարի, խոզի, ոսկրի) են։ Մարգարինի արտադրության համար ճարպերը նախ ռաֆինացնում և հոտազերծում են, ապա պատրաստում ջրաճարպային էմուլսիա։ Կաթը մերում են կաթնաթթվային մանրէների օգնությամբ։ Որպես համեմունք ավելացնում են կերակրի [[Աղեր|աղ]] (0, 2-0, 7%), [[Շաքարներ|շաքար]], առանձին տեսակներին՝ [[կակաո]], [[սուրճ]], [[վանիլին]] և այլն։ Բարձրարժեք մարգարինին ավելացվում է նաև կարագ, բնական սննդային ներկեր, [[վիտամիններ]], կաթնասեր և այլն։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարգարին» էջից